ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Իրանին արդեն առաջիկա հանգստյան օրերին (փետրվարի 21-22-ին). հղում անելով սեփական աղբյուրներին՝ հայտնում են CNN և CBS News հեռուստաալիքները։ Ըստ աղբյուրների տվյալների՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն՝ նվիրված Իրանում տիրող իրավիճակին։
Իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը ամերիկյան Axios պարբերականի համար պատրաստած նյութում, հղում անելով Սպիտակ տան, Դոնալդ Թրամփի վարչակազմի և Բենիամին Նեթանյահուի շրջապատի աղբյուրներին, հայտնում է. Իրանին մասշտաբային ռազմական հարված հասցնելու որոշումն ընդունված է։