ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է բանակցի և «արդար գործարք» կնքի Միացյալ Նահանգների հետ։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրան հարցրել են, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել իրանցի ժողովրդին։ «Նրանք ավելի լավ է բանակցեն արդար գործարքի շուրջ», – կտրուկ պատասխանել է նա։