Թրամփը մտադիր է 10% մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 10% մաքսատուրք սահմանել ԱՄՆ բոլոր ներմուծվող ապրանքների վրա և թողնել «ազգային անվտանգության» հետ կապված մաքսատուրքերը։ Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից ներմուծման մաքսատուրքերի կիրառման դեմ իր որոշմանն ի պատասխան։

«Հետևաբար, այս պահից սկսած՝ բոլոր ազգային անվտանգության մաքսատուրքերը մնում են ուժի մեջ, լիովին ուժի մեջ: Այսօր ես նաև կստորագրեմ գործադիր հրամանագիր, որով սահմանվում է 10%-ի չափով  համաշխարհային մաքսատուրք՝ արդեն կիրառված սովորական մաքսատուրքերից բացի», – ասեկ է Թրամփը:

Leave a Comment