Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում զոհվել է ՀԱՄԱՍ-ի երկու զինյալ

Իսրայելի կողմից Լիբանանի hարավային Այն էլ-Հիլվե փախստականների ճամբարի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ​​շարժման՝ «ՀԱՄԱՍ»-ի առնվազն երկու զինյալ։ Այս մասին հայտնել է Lebanon 24 լրատվական կայքը։

Լրատվական կայքի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են շարժման գլխավոր գրասենյակը և Հիթթին շրջանում գտնվող ռազմական բազան, որտեղ տեղակայված են «ՀԱՄԱՍ»-ի կողմնակիցները։ Հարձակման հետևանքով զոհվել է նաև մեկ երեխա, իսկ մի քանիսը վիրավորվել են։ Նրանք տեղափոխվել են ճամբարի մոտ գտնվող Սիդոն քաղաքի հիվանդանոց։

2025 թվականի նոյեմբերի 18-ին Այն էլ-Հիլվեի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ ևս չորս պաղեստինցի։

Leave a Comment