Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն նրանց ձերբակալությունները․ Մատվիենկո
Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն ռուս զբոսաշրջիկների ձերբակալությունները։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել հանրապետությունում երրորդ երկրների հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա։ Նրա խոսքով՝ եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։