Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջովին բացելու վերաբերյալ, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից, հաղորդում է Սաուդյան Արաբիայի « Ալ-Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին։
«Թեհրանը և Մուսկատը ընդհանուր համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ։ Այս համաձայնագիրը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից», – ասել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ուժի մեջ կլինի 60 օր։