Զիմբաբվեում նավաբեկության հետևանքով կան տասնյակ զոհեր

Զիմբաբվեի լճերից մեկում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի. այս մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 44 զոհի մասին։ «Կարիբա լճում նավի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը ներկայումս հասել է 68-ի՝ օգոստոսի 15-ին ևս 22 մարմին դուրս բերելուց հետո», – հայտնել է ոստիկանությունը X սոցիալական ցանցի … Read more

Ինդոնեզիայի ափերի մոտ դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Տեղական ժամանակով 06:51-ին (Մոսկվայի ժամանակով՝ 09:51-ին) երկրաշարժ է գրանցվել ավելի քան 41 500 բնակչություն ունեցող Ռուտենգ քաղաքից 76,8 կմ հարավ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հանգստյան օրերին Ինդոնեզիայում գրանցվել է մեծ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ։ Ինդոնեզիական Ֆլորես կղզու … Read more

Ուկրաինայում հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 266 հազարի

Ուկրաինայի հակամարտության հետ կապված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից որոնվող անհետ կորածների թիվը հասել է 266 000-ի. այս մասին կազմակերպությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Հուլիսի վերջի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիմած ընտանիքները փնտրում են երկու կողմից անհետ կորած 266 000 մարդու՝ թե՛ զինծառայողների, թե՛ քաղաքացիական անձանց»,-հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։ 2022 թվականի մարտին … Read more

Իրանը և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության երթուղու շուրջ

Իրանը և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության երթուղու շուրջ, թեև որոշ հարցեր դեռևս քննարկման փուլում են. այս մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին։ «Թեհրանն ու Մասկատը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անցնող նավերի երթուղու շուրջ, թեև որոշ հարցեր դեռևս քննարկման փուլում են», — ասվում է … Read more

Սերբիայի ՆԳՆ-ն հայտնել է Դանուբում վերջին 100-150 տարվա ամենացածր ջրի մակարդակի մասին

Սերբիայի տարածքում Դանուբ գետում ջրի մակարդակը վերջին 100-150 տարվա ընթացքում ամենացածրն է, ինչը դժվարացնում է անտառային հրդեհների դեմ պայքարը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։ «Մենք գտնվում ենք Դանուբ-Տիսա-Դանուբ ջրանցքի մոտ։ Ինչպես գիտեք, պատմական երևույթի ականատես ենք՝ Դանուբում վերջին 100-150 տարվա ամենացածր ջրի մակարդակն է։ Իսկ հրդեհները մարելու համար ջուր … Read more

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 294-ի, ևս 320 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։ Այս մասին հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը։ «Զոհվել է 294 մարդ, 3935-ը՝ վիրավորվել, 320-ը համարվում են անհետ կորած, 353 մարդ փրկվել է»,- նշվում է X-ում հրապարակված հաղորդագրությունում։ Իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերել է 14 … Read more

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

15 Օգոստոսի, 2026 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներին։ Մերցի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների միայն 16%-ը։ Դժգոհ է 78%-ը, ևս 6%-ը չի կողմնորոշվել պատասխանի հարցում։ Կառավարության աշխատանքից դժգոհ է 79%-ը, դրական … Read more

Էրդողանը Եվրամիությանը անդամակցելը Թուրքիայի համար առաջնահերթություն չի համարել

Եվրամիության անդամակցությունը Անկարայի առաջնահերթ խնդիրը չէ, իսկ Թուրքիային միության կազմում չընդգրկելու դեպքում կկորցնի հենց Եվրոպան։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Եվրամիությանն անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ, և Թուրքիային միությանն անդամակցելու հնարավորությունից զրկելու հետևանքով կպարտվի Եվրոպան»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները Թուրքիային ինտեգրելու պատրաստակամություն չեն … Read more

NTV․ Ռեյնում ջրի մակարդակը նոր հակառեկորդ է սահմանել

Ռեյն գետում ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով նավարկությունը հայտնվել է կոլապսի եզրին։ Հիմնական չափիչ կայաններից մեկում ջրի մակարդակը նվազել է մինչև 6 սմ՝ գրանցելով պատմական նվազագույն ցուցանիշ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Կաուբ քաղաքի մոտ ջրի մակարդակն այնքան է նվազել, որ նույնիսկ քիչ բեռնված նավերը չեն կարող անցնել։ Մինչև այս ամառ Կաուբի … Read more

Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի մարզի վրա՝ վիրավորելով երկու քաղաքացիական անձանց: Նրանցից մեկը ծանր վիճակում է, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ խումբը։ «Բելգորոդի շրջանի Բեսոնովկա գյուղում մի տղամարդ ստացել է երկու ոտքերի տրավմատիկ անդամահատում և բազմաթիվ բեկորային վերքեր սրունքներին ու նախաբազուկներին՝ FPV անօդաչու թռչող սարքի պայթյունից հետո: Շտապօգնության մեքենան նրան ծանր վիճակում տեղափոխում է Բելգորոդի … Read more