Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 6-ին սկսվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի պաշտոնական այցը Ուկրաինա», – ասվում է հայտարարության մեջ։
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև այլ ուկրաինացի պաշտոնյաների միջև։