Reuters. Գրենլանդիայի սպառնալիքի ֆոնին Դանիան զորակոչել է մոտ 1600 նորակոչիկների

Դանիայի իշխանությունները զորակոչել են մոտ 1600 նորակոչիկների՝ երկրի պաշտպանական կարողությունները հզորացնելու համար՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ զորակոչիկները արդեն սկսել են իրենց թարմացված 11-ամսյա զինվորական ծառայությունը, որը բարեփոխում է իրականացվում իշխանությունների կողմից երկրի անվտանգությունն ապահովելու ջանքերի շրջանակներում և մասամբ պայմանավորված է Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի պնդումներով։ Reuters-ը նշում է, որ … Read more

Լատվիան կքննարկի Բելառուսի հետ սահմանի լիակատար փակման հարցը

Երեքշաբթի օրը Լատվիայի կառավարությունը կքննարկի Բելառուսի հետ սահմանի լիակատար փակման հարցը, հայտարարել է վարչապետ Անդրիս Կուլբերգսը։ Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հուլիսի 31-ին հայտարարել է, որ լատվիա-բելառուսական սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով։ Վերջերս գործում էր երկու սահմանային անցակետերից միայն մեկը։ Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լատվիայի հետ սահմանի լատվիական կողմում գտնվող անցակետը շարունակում … Read more

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 6125-ի, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Ռոդրիգեսի Telegram ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ աղետը խլել է 6125 մարդու կյանք։ Մեկ շաբաթ առաջ պաշտոնական վիճակագրությունը հայտնել էր 5546 մահվան մասին, ինչը նշանակում է, որ հաստատված զոհերի թիվն ավելացել է 579-ով։ Երկրաշարժերից հետո հիվանդանոցներում բժշկական օգնություն է … Read more

ԱՄՆ-Իրան ներկայիս բանակցությունները Թեհրանի «վերջին հնարավորությունն» են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը մինչև օգոստոսի 4-ը վերականգնելու հարցը։ Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան ներկայիս բանակցությունները Թեհրանի «վերջին հնարավորությունն» են։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ բանակցություններ են վարում Իրանի հետ, սակայն Իրանի ԱԳՆ-ն հերքել էր։

Թրամփ. բանակցությունները Իրանի համար հնարավորություն կլինեն խուսափելու «գլխատման» հարձակումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները Իրանի համար վերջին հնարավորությունն են՝ խուսափելու երկրի ղեկավարության դեմ հարվածից։ «Ուզում եմ նրանց վերջին հնարավորությունը տալ՝ նախքան գլխատումը», — Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախապես մշակված ծրագրերը շարունակում են ուժի մեջ մնալ։ «Այն, ինչ մենք ծրագրել ենք … Read more

Թրամփ. Իրանի հետ բանակցություններն արագ կընթանան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կընթանան արագ, իսկ դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն մինչև օգոստոսի 4-ը։ «Կիմանաք այսօր կամ վաղը», — ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին։ «Նկատի ունեմ, որ դրանք, այսպես թե այնպես, արագ կընթանան», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ բանակցային … Read more

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը և կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև Թեհրանի հետ համաձայնության ձեռքբերումը կամ նրա կապիտուլյացիան։ Truth Social սոցիալական ցանցում նա գրել է, որ, հակառակ Իրանի հայտարարությունների, «Հորմուզի նեղուցն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից»։ Խոսելով Իրանի ծովային շրջափակման մասին՝ Թրամփն ընդգծել … Read more

Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք Ադրբեջանի հետ. Զելենսկի

Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պուտինի խնդիրը արդեն քանդվածին վերադառնալն է։ Որքան ուժեղ և անկախ դառնան նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի նրա համար դա անել։ Ուկրաինան գլխավոր դեր է խաղում այս հանելուկում։ Նա ուզում է մեզ կոտրել։ Եթե նա հաջողության … Read more

Ի՞նչ է հայտնի Երուսաղեմի հայկական վանքի վրա հրեա ծայրահեղականների հարձակման մասին

Կիրակի օրը մի խումբ հուդայական ծայրահեղականներ հարձակում են գործել Երուսաղեմի հայոց պատրիարքության մուտքի վրա՝ քարերով հարվածելով ու պղծելով այն: Այսօր հայտնի դարձավ, որ այդ հանցանքը կատարած անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ շաբաթ օրը երեկոյան մի խումբ՝ հավանաբար ծայրահեղ հուդայականներ հարձակում էին գործել հայ հոգևորականի վրա: … Read more

Զելենսկին աշխատանքից ազատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային պաշտոնից ազատելու մասին։ «Ազատել Օլգա Վիտալիի Ստեֆանիշինային Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», — նշված է Զելենսկու պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։