Լատվիան կքննարկի Բելառուսի հետ սահմանի լիակատար փակման հարցը

Երեքշաբթի օրը Լատվիայի կառավարությունը կքննարկի Բելառուսի հետ սահմանի լիակատար փակման հարցը, հայտարարել է վարչապետ Անդրիս Կուլբերգսը։

Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հուլիսի 31-ին հայտարարել է, որ լատվիա-բելառուսական սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով։ Վերջերս գործում էր երկու սահմանային անցակետերից միայն մեկը։ Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լատվիայի հետ սահմանի լատվիական կողմում գտնվող անցակետը շարունակում է գործել, և բելառուսական կողմից որևէ խնդիր չկա։

«Երկիրը պետք է օգտագործի բոլոր հասանելի լուծումները՝ անվտանգությունն ամրապնդելու և միգրացիոն ճնշումը նվազեցնելու համար», – լատվիական LETA լրատվական պորտալին ասել է Կուլբերգսը։

Նրա խոսքով՝ Լատվիայի Ներքին գործերի նախարարությունը կառավարությանը առաջարկել է ամբողջությամբ փակել սահմանը, այս հարցը կքննարկվի օգոստոսի 4-ի նիստում։

Leave a Comment