ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան. Միջազգայնագետ

Թրամփի՝ Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ … Read more

Եվս մեկ «փայլուն» քայլ դեպի Նոբելյան մրցանակ․ Մեդվեդևը՝ Վենեսուելայում Թրամփի քաղաքականության մասին

ԱՄՆ խաղաղապահության հիանալի օրինակ։ Անկախ երկրում դաժան ռազմական գործողություն, որը ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Օրինական ընտրված նախագահի և նրա կնոջ գերեվարումը հատուկ նշանակության ուժերի կողմից։ Իհարկե, այս ամենը խստորեն միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության սահմաններում է՝ Կոնգրեսի հաստատմամբ։ … Read more

ԱՄՆ-ն խառնվելու է Վենեսուելայի ճակատագրի որոշման հարցին․ Թրամփ

ԱՄն նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Նահանգները չի կարող պարզապես հետևել, թե ինչպես է Մադուրոյի տեղը զբաղեցնում «ինչ-որ» մեկը. Տեղեկացնում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Թրամփը նաև ասել է, որ Վենեսուելայում կատարվող գործողություններին հետևել է Ֆլորիդայից։ «Իմ անձնակազմում կորուստներ չկան, բայց կան տուժածներ։ Զինվորականներն ինձ հայտնեցին, որ մեկ այլ երկիր ի վիճակի չէր … Read more

Մադուրոն և նրա կինը մեղադրվում են «թմրաահաբեկչական դավադրության» մեջ. ԱՄՆ գլխավոր դատախազ

Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին ներկայացվել են մեղադրանքներ Նյու Յորքի Հարավային օկրուգում, Х սոցցանցում գրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին։ Նրա խոսքով՝ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել «թմրաահաբեկչության դավադրության, կոկաին ներմուծելու դավադրության, գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ ուղղված գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման դավադրության» համար։ «Նրանք շուտով կբախվեն ամերիկյան … Read more

Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ. Fars

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «ՄԱԿ-ի անդամ պետության ներքին գործերին միջամտության ևս մեկ ակնհայտ դեպք է՝ խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի … Read more

Պայթյուններ Կարակասում և արտակարգ դրություն. Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում՝ համառոտ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի վրայով ինքնաթիռների թռիչքների մասին հաղորդագրություններից հետո: Երկրի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից ռազմական ագրեսիայի մասին և արտակարգ դրություն հայտարարել: Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Կարակասում առնվազն յոթ պայթյուն է տեղի ունեցել քաղաքի վրայով մի քանի ինքնաթիռների թռիչքից հետո: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային … Read more

ԵՄ-ն արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցածին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն արձագանքել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ նախաձեռնած ռազմական գործողությանը։ «Խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը»,-ասել է Կայասը։ Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը ռազմական գործողություն էր իրականացնել Վենեսուելայում։ Մայրաքաղաք Կարակասում պայթյունների ձայներ էին լսվել, ինչից հետո պարզ էր … Read more

Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ ռազմական, ֆինանսա-տնտեսական ռեսուրսների ապարդյուն մսխման թատերաբեմի. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։ Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։ Սակայն անկախ դրանից՝ սա պատերազմ … Read more

ՌԴ-ն և Իրանը դատապարտել են ԱՄՆ -ի հարձակումը Վենեսուելայի վրա

Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության առնչությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր հետագա էսկալացիայի կանխարգելման կարևորությունը, կոչ էր արել տրամադրվել երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելուն: «Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել … Read more

ԱՄՆ-ը գերի է վերցրել Վենեսուելայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ իրենք առևանգել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ լայնածավալ գործողություն է իրականացրել Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից»,-տեղեկացրել է Թրամփը։ Նշվում է, որ Մադուրոն և կինը Վենեսուելայից դուրս են … Read more