🎥 ԱՊԼ․ Զինագործները հաղթեցին կարմիր սատանաներին․ ՄՅՈւ-Արսենալ՝ 0:1 — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Խաղը կայացավ Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, և սպասարկվեց գլխավոր մրցավար Սայմոն Հուպերի կողմից: Հանդիպման միակ գոլը խփվեց 13-րդ րոպեին: «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին գլխով գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Ալթայ Բայընդիրի դարպասը՝ օգտվելով Դեկլան Ռայսի փոխանցումից անկյունային հարվածի ժամանակ և դարպասապահի անվստահ խաղից: … Read more

🎥 ԱՊԼ․ Չելսին և Քրիսթալ Փելասը չորոշեցին հաղթողին, Նոթինգհեմն ուժեղ էր Բրենթֆորդից

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունել էր «Քրիսթալ Փելասին»։ Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հաջորդ տուրում՝ օգոստոսի 22-ին, «Չելսին» արտագնա խաղում կմրցի «Վեստ Հեմի» հետ, մինչդեռ «Քրիսթալ Փելասը» օգոստոսի 24-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին Նույն օրը կայացած մեկ այլ հանդիպման … Read more

🎥 Մանչեսթեր Սիթին ԱՊԼ-ի մեկնարկային տուրում ջախջախեց Վուլվերհեմփթոնին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր «Վուլվերհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4 Գոլերը՝ Էրլինգ Հալանդ (34, 61), Տիջանի Ռեյնդերս (37), Ռայան Շերկի (81) Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Ինչու էր ընդհատվել Լիվերպուլ — Բորնմութ հանդիպումը․ պատճառը հայտնի է — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Լիվերպուլ» — «Բորնմութ» հանդիպումը ժամանակավորապես ընդհատվել է հաշմանդամի սայլակով երկրպագուի կողմից հնչեցված ռասիստական բացականչությունների պատճառով։ Առաջին խաղակեսում, երբ «Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն գնդակը նետում էր մրցակցի դաշտի եզրից, սայլակով գտնվող երկրպագուն մոտեցել է գովազդային վահանակին և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին։ Սեմենյոն դիմել է գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորին, ինչից … Read more

Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի, հայտնում է BBC-ն։ Հուլիսին Դիոգու Ժոտան և Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի «Պենաֆիել» ակումբում, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Հաղորդագրության համաձայն՝ առաջիկա հանգստյան օրերին բոլոր ֆուտբոլիստները … Read more

ԱՊԼ-ում այլևս չեն օգտագործվի ծիածանագույն թևկապներ — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր Լիգայում այլևս չեն օգտագործվի ծիածանագույն թևկապներ․ ակումբները դադարեցրել են համագործակցությունը ԼԳԲՏՔ+ կազմակերպության հետ: Այս ամենը տևեց ութ տարի։ Վերջին ութ տարիների ընթացքում ԱՊԼ-ում գործում էր Rainbow Laces նախաձեռնությունը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել ԼԳԲՏՔ+ համայնքների վրա։ Սակայն այս ծրագիրն ավարտվում է։ The Telegraph-ի տեղեկացմամբ՝ հինգշաբթի կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են բոլոր 20 … Read more

Լիվերպուլի նախկին ավագը վերադարձավ ԱՊԼ — Armsport.am

«Լիվերպուլի» նախկին ավագ և «Այաքսի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը միացել է անգլիական «Բրենթֆորդ» ակումբին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ավելի վաղ՝ հուլիսին, Հենդերսոնը լքել էր Ամստերդամի «Այաքսը», որն ընդառաջել էր ֆուտբոլիստի՝ պայմանագիրը վաղաժամ լուծելու խնդրանքին։ Նշենք, որ նախնական պայմանագիրը գործում էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ «Ես միշտ … Read more

📷 Ինչպես է վթարվել Դիոգու Ժոտայի ավտոմեքենան․ Daily Mail — Armsport.am

Daily Mail-ը հաղորդում է, որ Դիոգու Ժոտայի ավտոմեքենան վթարի է ենթարկվել անվադողի պայթելու հետևանքով՝ անցում կատարելու պահին։ «Լամբորգինի» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, դուրս է եկել վերահսկողությունից անվադողի պայթելու պատճառով։ Մեքենան փորձել է շրջանցել մեկ այլ ավտոմեքենա, սակայն անվադողի պայթելուց հետո «Լամբորգինին» դուրս … Read more

🎥 Ժոտայի վերջին գոլը Լիվերպուլի կազմում — Armsport.am

Այսօր՝ հուլիսի 3-ին, ֆուտբոլային աշխարհը ցնցվեց Պորտուգալիայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի մահվան լուրով։ Պորտուգալացի ֆուտբոլիստն իր վերջին գոլը «Լիվերպուլի» կազմում խփել էր այս տարվա ապրիլի 2-ին՝ «Էնֆիլդ» մարզադաշտում։ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցել էր «Էվերթոնի» հետ։ «Մերսիսայդյան դերբիում» Ժոտան 57-րդ րոպեին խփել էր հաղթական գոլը։ Diogo Jota’s final goal … Read more

Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին … Read more