Խոսելով Եվրոպայի հետ, առևտուր անելով Ռուսաստանի հետ. Հայաստանը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ The Hague Research Institute

Հայաստանն իր քաղաքական դիսկուրսում ավելի ու ավելի է հակվում դեպի ԵՄ, իսկ տնտեսապես՝ դեպի Ռուսաստան․ գրում է The Hague Research Institute-ը։  Ինչպես նշվում է, մինչև Ուկրաինայի հետ ՌԴ-ի պատերազմը՝ Երևանի և Մոսկվայի միջև առևտուրն ավելի քիչ էր, քան դրանից հետո։ Հատկապես ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առևտուրն աճել է 2022 թվականից ի վեր։ Բացի այդ՝ … Read more

Մոսկվան հրաժարվում է եվրասիական ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման ծրագրերից․ Stratforց

Եվրասիական տնտեսական միության ղեկավարները դեկտեմբերի 21-ին հաստատել են ընդհանուր ֆինանսական շուկայի «դիֆերենցված» շրջանակը և սկսել են մաքսային տվյալների փոխանակման բանակցություններ Ուզբեկստանի հետ՝ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: Գագաթնաժողովը նաև ընդունել է ռազմավարական ճանապարհային քարտեզ, որը երկարաձգում է դաշինքի ինտեգրման նպատակները մինչև 2045 թվականը: Այն ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր Ինդոնեզիայի հետ․ … Read more

Կփոխարինի՞ արդյոք Ադրբեջանը Ռուսաստանին Հայաստանի վառելիքի շուկայում. DW

Ադրբեջանից բենզինի ներմուծումը Հայաստան քայլ է դեպի դիվերսիֆիկացում, բայց դա կնվազեցնի՞ արդյոք Երևանի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, թե՞ կմնա խորհրդանշական ժեստ քաղաքական համաձայնությունների ֆոնին. հարցադրում է անում Deutsche Welle-ն։ Դեկտեմբերի 19-ին 22 վագոնով գնացքը երկիր է հասցրել 1300 տոննա AI-95 բենզին՝ Ադրբեջանի պետական SOCAR ընկերության առաջին խմբաքանակը։ Դիտորդների կարծիքով՝ այս իրադարձությունը նշանավորում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության … Read more

Ֆրանսիայի ազգային փոստային օպերատորը ենթարկվել է կիբեռհարձակման․ ծանրոցների առաքումները խափանվել են

Ֆրանսիայի ազգային փոստային օպերատորը և դրա բանկային ստորաբաժանումը երկուշաբթի ենթարկվել են կիբեռհարձակման․ գրում է Euronews-ը։ Սուրբ Ծննդյան նախաշեմին կիբեռհարձակման հետևանքով խափանվել են ծանրոցների առաքումները և առցանց վճարումները։ Փոստային ծառայությունը նշել է, որ հաճախորդների տվյալները մնացել են անվտանգ:

«Ամերիկան այդպես չի վարվում»․ դեսպանների հետկանչն ԱՄՆ հեղինակության խաթարում է․ Bloomberg

ԱՄՆ դեսպանների հետկանչն ազդել է Բայդենի օրոք նշանակված դիվանագետների վրա․ գրում է Bloomberg-ը: ԱՄՆ դիվանագետների ասոցիացիան սա համարել է դիվանագիտական կորպուսի «քաղաքականացում» և ԱՄՆ հեղինակության խաթարում արտերկրում: Աշխարհի տարբեր ծայրերից մի քանի տասնյակ ԱՄՆ դեսպանների հետկանչը վտանգավոր ազդանշան է ուղարկում»,- LinkedIn-ում հայտարարել է Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիան։ Bloomberg-ը հաղորդում է, որ Պետդեպարտամենտում շրջանառվող ցուցակներից մեկը … Read more

ԵՄ-ն բանակցություններ է վարում ՀՀ-ի և ԱՄՆ-ի հետ՝ «Թրամփի երթուղուն» մասնակցելու հնարավոր ձևաչափի շուրջ

TRIPP նախագծի շրջանակում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ՝ Եվրամիության մասնակցության հնարավոր ձևաչափի շուրջ․ այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին։  

Ադրբեջանում պահանջել են Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ստեփանակերտում «ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» համար մեղադրվող Կարեն Ալբերտի Ավանեսյանի դեմ դատական նիստը։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, պետական ​​մեղադրողը միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Հաջորդ դատը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։ Ստեփանակերտում անօթևան կատուներին պայուսակներով կեր տանող Ավանեսյանին Ադրբեջանը որպես … Read more

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար

Կոնգրեսի անդամների երկկուսակցական խումբը ներկայացրել է «Հայաստանի անվտանգության գործընկերության մասին» օրենքը, որը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ միաժամանակ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար. գրում է ANCA-ն։ Օրինագիծը ներկայացրել են կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը,  որոնց միացել են  Դեյվ Մինը, Ջան Շակովսկին, Բրեդ Շերմանը, Գեյբ Ամոն, Դեյվիդ … Read more

Իսրայելը հաստատել է օկուպացված Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրի կառուցումը

Իսրայելը հաստատել է օկուպացված Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը․ երկրի կառավարությունը տարածքում շինարարական աշխատանքներ է իրականացնում․ գրում է The Guardian-ը։ Նշվում է, որ քայլը լրացուցիչ սպառնալիք է ներկայացնում Պաղեստին պետության ստեղծման համար։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի խոսքով՝ նոր բնակավայրերի ընդհանուր թիվը կհասցվի 69-ի, ինչը նոր ռեկորդ է։ Նշվում է, սակայն, որ … Read more

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը քարոզվում է Բաքվի բուհերում

2025 թվականին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (ԱՀՀ) միջազգային կազմակերպություններին և դրանց ղեկավարներին ուղարկել է 119 դիմում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԱՀՀ վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին այս մասին հայտարարել է Բաքվի պետական համալսարանում (ԲՊՀ) կայացած «Մեծ ուղու շարունակություն» կոնֆերանսում։ Նրա խոսքով՝ այդ նամակներն անպատասխան չեն մնացել։ Ալեքբերլին ընդգծել է, որ 78 հանդիպում է անցկացվել տարբեր օտարերկրյա … Read more