Ադրբեջանում պահանջել են Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ստեփանակերտում «ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» համար մեղադրվող Կարեն Ալբերտի Ավանեսյանի դեմ դատական նիստը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, պետական ​​մեղադրողը միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Հաջորդ դատը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։

Ստեփանակերտում անօթևան կատուներին պայուսակներով կեր տանող Ավանեսյանին Ադրբեջանը որպես ահաբեկիչ է ներկայացնում։ Իբր 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր», հետո, իբր, նա «կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ»։ Պատասխան կրակի հետևանքով նա վիրավորվել և ձերբակալվել էր։

Կարեն Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Leave a Comment