Խոսելով Եվրոպայի հետ, առևտուր անելով Ռուսաստանի հետ. Հայաստանը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ The Hague Research Institute

Հայաստանն իր քաղաքական դիսկուրսում ավելի ու ավելի է հակվում դեպի ԵՄ, իսկ տնտեսապես՝ դեպի Ռուսաստան․ գրում է The Hague Research Institute-ը։

 Ինչպես նշվում է, մինչև Ուկրաինայի հետ ՌԴ-ի պատերազմը՝ Երևանի և Մոսկվայի միջև առևտուրն ավելի քիչ էր, քան դրանից հետո։ Հատկապես ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առևտուրն աճել է 2022 թվականից ի վեր։ Բացի այդ՝ ելույթներն ու կանոնակարգերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան ամուր տնտեսական կապեր։

Ըստ վերլուծության՝ առևտրային տվյալները հստակորեն ենթադրում են, որ Հայաստանն օգտագործվում է որպես պատժամիջոցներից խուսափելու կենտրոն, իսկ նրա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ շուկայից մեծացել է։

Այնուամենայնիվ, ինչպես նշվում է, Երևանը բազմիցս արտահայտել է, որ ցանկանում է ավելի սերտ քաղաքական հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ։ Նշված ԵՄ համաձայնագրերը բոլորը կենտրոնանում են ավելի շատ քաղաքական և նորմատիվ դրդապատճառների վրա, քան միայն տնտեսական։ Բացի այդ՝ Հայաստանը դանդաղ քայլեր է ձեռնարկում ԵՄ անդամակցության գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։

Կենտրոնը կանխատեսում է, որ մոտ ժամանակում ՀՀ-ն ավելի սերտ հարաբերություններ կունենա ԵԱՏՄ-ի հետ, սակայն հետագայում ՀՀ-ն կարող է խթանել ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունները և հրաժարվել Ռուսաստանից՝ հիմնական առևտրային գործընկերոջից։

Leave a Comment