Ֆրանսիայի ազգային փոստային օպերատորը և դրա բանկային ստորաբաժանումը երկուշաբթի ենթարկվել են կիբեռհարձակման․ գրում է Euronews-ը։
Սուրբ Ծննդյան նախաշեմին կիբեռհարձակման հետևանքով խափանվել են ծանրոցների առաքումները և առցանց վճարումները։
Փոստային ծառայությունը նշել է, որ հաճախորդների տվյալները մնացել են անվտանգ: