Արաղչին Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, մասնավորապես՝ Չինաստանին և Ռուսաստանին, կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել՝ դատապարտելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան և կանխել Միացյալ Նահանգների կողմից Խորհրդի հետագա շահարկումը, հայտնում է Tasnim-ը: Երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Իրանի … Read more

ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանը։ Սպիտակ տանը լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կոչ է անում Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին ավելի շատ ներգրավված լինել Իրանի դեմ գործողությանը։ «Այո՛, որոշ չափով, բայց դա հիմնականում վերաբերում է ՆԱՏՕ-ին»,- պատասխանել է Թրամփը։ Նա նաև … Read more

Սա հարձակում է Իրանի և տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգի վրա. Շոյգու

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «ԱՄՆ-ի և Իսրայելի անհիմն ագրեսիան» հարձակում է Իրանի և տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգի վրա։ Շոյգուն երեքշաբթի օրը հայտարարել է. «Սա հարձակում է ոչ միայն Իսլամական Հանրապետության, այլև ամբողջ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգի վրա։ Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու տարիների ջանքերը ոչնչացվել են»։ Նա հավելել է. … Read more

Վաշինգտոնը Թեհրանին փոխանցել է 15 կետից բաղկացած ծրագիր • Tribune.am

ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով The New York Times-ին։ «Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Սա արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ գտնել հակամարտությունից դուրս գալու ելք», — նշում է հրատարակությունը։ Հրապարակման համաձայն, այս քայլը ձեռնարկվել է Իրանի վրա հարձակման … Read more

Պենտագոնի ղեկավարությունն իր կենտրոնակայանում փակել է լրագրողների աշխատանքային գոտին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարգադրել է հավատարմագրված լրագրողներին լքել գերատեսչության կենտրոնական գրասենյակում գտնվող իրենց աշխատանքային վայրերը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը Պենտագոնի գործողությունները ճանաչել է որպես ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների խախտում։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի հանրային կապերի գծով օգնական Շոն Պարնելի՝ մարտի 23-ին հրապարակված հայտարարության մեջ։ Ըստ Պարնելի՝ Պենտագոնը համաձայն չէ … Read more

Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում – Live News

Մերձավոր Արևելքում զարգացումների վերաբերյալ լրահոս ապահովող «AL-Monitor» լրատվական գործակալության հետ զրույցում թուրքական անանուն աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների հարցը քննարկվում է միջնորդավորված կերպով, որում ներգրավված է նաև Թուրքիան: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ընդգծվում է, որ ավելի վաղ տարածվել էին Թուրքիայի արտգործնախարար Հաքանի Ֆիդանի դիվանագիտական շփումների մասին լուրեր, որոնց համաձայն՝ մարտի 23-ին եգիպտոսցի և … Read more

ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել – Live News

Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիոնիստական ​​ռեժիմի մանկասպան բանակը՝ օգտագործելով տարածաշրջանում պատերազմական մթնոլորտը և լրատվամիջոցների ուշադրությունը ԱՄՆ-ի և ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված հակամարտության վրա, կատարել է լայնածավալ պատերազմական հանցագործություններ Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ: Այս ցեղասպանության ընթացքում այն ​​անցել է բոլոր կարմիր գծերը, և այս … Read more

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա – Live News

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսրայելի Օվդա ավիաբազայում տեղակայել են 12 F-16 կործանիչներից բաղկացած լրացուցիչ էսկադրիլիա, հաղորդում է Military Air Tracking Alliance–ը (MATA)։ Իսրայելի Օվդա ավիաբազայում արդեն իսկ կա 12 ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ մարտավարական օդուժը ներկայումս ունի մոտ 250 ինքնաթիռ։ Դրանց ամենամեծ կենտրոնացումը Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում է, որտեղ … Read more

Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով

Իրանում 318 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը: «Վնասված բուժհաստատություններից 49–ը շտապօգնության կայաններ են, 186-ը` առաջին օգնության կետեր, 40–ը` հիվանդանոցային համալիրներ»,– ասել է Միադֆարը: Նա նշել է, որ վնասված 40 հիվանդանոցներից 12-ն այս պահին ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 2 (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ  Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը մարտի 17-ին հայտնել է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում հակառակորդի արկի ընկնելու մասին: «Բուշեր» ատոմակայանի տարածքում հակառակորդի արկի հարվածի մասին հաղորդագրությունների կապակցությամբ, երկրի միջուկային անվտանգության կենտրոնի հայտարարության համաձայն, բարեբախտաբար, ոչ մի նյութական և տեխնիկական վնաս և մարդկային զոհ չի գրանցվել»,-«Известия»-ի փոխանցմամբ, նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Ըստ հրապարակման, կայանը վնաս … Read more