1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ թիմային երկրորդ տեղ՝ աշխարհի առաջնությունում

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանը եւս երկու մեդալ նվաճեց: 63 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (87 կգ) արժանացավ բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ 98 միավորով թիմային պայքարում … Read more

Մեկական ոսկի ու արծաթ արդեն ունենք, սպասում ենք երկրորդ ոսկուն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 20 աշխարհի  առաջնությունում Հայաստանն արդեն երկու մեդալ նվաճել է: Այսօր չեմպիոնի կոչման արժանացել է 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը համառ գոտեմարտում պարտության է մատնել ուզբեկ Ահմադ Կոդիրովին: Նախորդ օրը մեր հավաքականին արծաթե մեդալ պարգեւել էր 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը: Հայաստանի մեդալները կարող են ավելանալ եւս … Read more

Ալեքս Մարգարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 ԱԱ-ի եզրափակչում է

23 Օգոստոսի 2025, 18:43 Մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշ Ալեքս Մարգարյանը հաղթանակ է տարել բուլղարացի մրցակցի նկատմամբ՝ մենամարտն ավարտելով ընդամենը 48 վայրկյանում: Այս հաղթանակի շնորհիվ նա դուրս է եկել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ: