Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18 Օգոստոսի 2026, 20:30 Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթել է իրանցի մրցակցին՝ արժանանալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալին։ Բրատիսլավայում ընթացող աշխարհի առաջնությունում սա Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն է։