ՀԾԿՀ անդամների՝ Թուրքիա այցի մասին լուրը թաքուն է պահվել հանրությունից

19 Նոյեմբերի, 2025 ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը Նոյեմբերի 12-ին հարցազրույցում հայտարարեց․ «Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել է Թուրքիայում: Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, ո՞րն էր նպատակը: Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել, իրականությունը այն չէ, ինչի համար գնացել են»: … Read more

Բայրամովն ու Ֆիդանը մտքեր են փոխանակել – Live News

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Թուրքիայի ԳՇ պետն ու Ադրբեջանի ՊՆ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական խորը արմատների, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, հետագա զարգացում են ստացել երկու եղբայրական պետությունների ղեկավարների միջև … Read more

ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ Քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հջիևի միջև ձեռքսեղմմանը, գրել է․ «ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է ու Նիկոլը ինչպես ուզի կարող է քշել։ Կուզի` վարձով կտա Քըլըչին, Ֆիդանին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին։ Դա իրենց գործն է ու ինձ հետաքրքիր չէ, թե ով կքշի ՔՊ-ն, սակայն ինձ մտահոգում է … Read more

«Միջանցք»-ն է գլխավոր սպառնալիքը և սրա դեմ պետք է պայքարենք. իսկ այդ պայքարում եկեղեցին կարևոր խրամատ է

«Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը»,-գրում է թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։ Նա ընդգծում է՝ վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, … Read more