Լավրովը և Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ «3+3» հարթակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, https://ria.ru/  արտաքին գործերի նախարարները քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ կողմերը շարժվում են դեպի 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակիցների համագործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրացումը։

ՌԴ արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ քննարկվելու է Հարավային Կովկասի իրավիճակը։ Նա նաև նշել է «3+3» (խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ,- խմբ.) տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նկատմամբ աճող հետաքրքրությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, իր հերթին, հայտարարել է, որ նման շփումները կարևոր հարթակ են ստեղծում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ շրջանակի մանրամասն քննարկման համար։

Բայրամովը նաև պատրաստակամություն է հայտնել քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր տարածաշրջանային և միջազգային հարցերը, այդ թվում՝ երկու երկրների փոխգործակցությունը միջազգային հարթակներում։

Leave a Comment