Հայտնի է, թե երբ Սանտիագո Բեռնաբեուն կհյուրընկալի Աշխարհի առաջնության եզրափակիչը

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը, ամենայն հավանականությամբ, կհյուրընկալի 2030 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել իսպանական ակումբի ղեկավարության և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների միջև։ Նշվում է, որ «Բարսելոնան» նույնպես առաջարկել է իր թեկնածությունը՝ եզրափակիչը կազմակերպելու համար վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում։ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմական նշանակություն կունենա, քանի … Read more

Մեկնարկեց ակումբային ԱԱ-ն․ Ինտեր Մայամին ու Ալ Ահլին չպարզեցին հաղթողին — Armsport.am

Այսօր՝ հունիսի 15-ի գիշերը, կայացավ ՖԻՖԱ-ի ակումբային Աշխարհի առաջնության բացման հանդիպումը, որում մրցեցին եգիպտական ​​«Ալ-Ահլին» և ամերիկյան «Ինտեր Մայամին»։ Թիմերը հանդիպեցին «Հարդ Ռոք» մարզադաշտում (Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ) և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Նշենք, որ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը խաղադաշտում անցկացրեցին բոլոր 90 րոպեները։ Այսպիսով, «Ինտեր Մայամին» և «Ալ-Ահլին» ակումբային … Read more

Անչելոտին մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի՝ ԱԱ ուղեգիր նվաճելը — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելը՝ Պարագվայի դեմ ընտրական հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո (1-0): «Մենք լավ հանդիպում անցկացրինք, հատկապես առաջին խաղակեսում: Մենք լավ վերահսկեցինք հանդիպումը: Երկրորդ խաղակեսում հանդիպումը մի փոքր թուլացավ, բայց ընդհանուր առմամբ մենք ցուցադրեցինք լավ համակարգված թիմային ֆուտբոլ, և դա խրախուսական է: Մենք պետք է … Read more

ԱԱ․ Որ հավաքականներն են ապահովել մասնակցությունն Աշխարհի առաջնությանը — Armsport.am

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության մասնակիցները (հունիսի 11-ի դրությամբ). ԱՄՆ (ընդունող երկիր)Մեքսիկա (ընդունող երկիր)Կանադա (ընդունող երկիր)Ճապոնիա (Ասիա)Հարավային Կորեա (Ասիա)Հորդանան (Ասիա)Իրան (Ասիա)Ուզբեկստան (Ասիա)Ավստրալիա (Ասիա)Արգենտինա (Հարավային Ամերիկա)Էկվադոր (Հարավային Ամերիկա)Բրազիլիա (Հարավային Ամերիկա)Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին … Read more

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները թանկարժեք նվեր են ստացել՝ ԱԱ դուրս գալու կապակցությամբ

Ուզբեկստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները ավտոմեքենաներ են նվեր ստացել Աշխարհի առաջնության ասիական որակավորման փուլի 10-րդ փուլի հանդիպումից հետո: Ըտնրական փուլի վերջին հանդիպմանը Ուզբեկստանը հաղթեց Կատարին (3:0): Հիշեցնենք, որ նախորդ տուրում թիմն առաջին անգամ ապահովեց իր մասնակցությունը Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Ուզբեկստանի հավաքականի յուրաքանչյուր ներկայացուցչի մեքենաները … Read more

Հայտնի է հարավամերիկյան առաջին հավաքականը, որը կորցրեց ԱԱ դուրս գալու հնարավորությունը

Չիլիի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 0-2 հաշվով պարտություն կրեց Բոլիվիայից և կորցրեց Աշխարհի առաջնության հիմնական փուլ դուրս գալու հնարավորությունները։ Չիլիացիները Հարավային Ամերիկայի որակավորման մրցաշարում վերջին տեղում են։ Թիմը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը անընդմեջ երրորդ անգամ։ Չիլիի հավաքականը Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող է, 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչի մասնակից և 1962 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե … Read more

Հայտնի է ԱԱ-ի ևս մեկ մասնակից

Ավստրալիայի հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպմանը (2-1) հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի հավաքականին և հաջորդ տարի հանդես կգա Աշխարհի առաջնությունում։ Ավստրալիան C խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վաստակելով 13 միավոր և ուղիղ ուղեգիր նվաճեց դեպի մրցաշար։ Սաուդյան Արաբիան զբաղեցրեց երրորդ տեղը և հանդես կգա լրացուցիչ փլեյ-օֆֆում։ Կանոնակարգի համաձայն՝ իրենց խմբերում երրորդ և … Read more

🎥 Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան՝ ոչ-ոքի գրանցեց

Բրազիլիայի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց Պարագվայի հավաքականին՝ այդպիսով պաշտոնապես որակավորվելով Աշխարհի առաջնությանը։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Վինիսիուս Ժունիորը։ Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը դեռևս միակն է աշխարհում, որը կարողացել է որակավորվել պատմության մեջ բացարձակապես բոլոր Աշխարհի առաջնություններում։ 1930 թվականից ի վեր անցկացվել է 22 Աշխարհի առաջնություն։ Կարլո Անչելոտիի թիմի մասնակցությունը գալիք Աշխարհի առաջնությանը կլինի 23-րդը։ … Read more

Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

Շաբաթ երեկոյան Ֆինլանդիայի և Նիդեռլանդների հավաքականները հանդիպեցին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Մեմֆիսն ու Դումֆրիսը։ Նիդեռլանդների հավաքականը երրորդ տուրում իր առաջին հանդիպումն անցկացրեց և 3 միավորով երրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում․ Ֆինլանդիայի հավաքականը երեք հանդիպում է անցկացրել և 4 միավորով երկրորդն է։ Զուգեհեռաբար ընթացող հանդիպումներում … Read more

🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

Շաբաթ երեկոյան Անդորրայի և Անգլիայի հավաքականները հանդիպեցին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Հանդիպումն ավարտվեց Թոմաս Տուխելի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Հարի Քեյնը։ Անգլիայի հավաքականը երրորդ տուրից հետո 9 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը․ Անդորրայի հավաքականը միավոր չունի և եզրափակում է աղյուսակը։