Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

Շաբաթ երեկոյան Ֆինլանդիայի և Նիդեռլանդների հավաքականները հանդիպեցին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Գոլերի հեղինակ դարձան Մեմֆիսն ու Դումֆրիսը։

Նիդեռլանդների հավաքականը երրորդ տուրում իր առաջին հանդիպումն անցկացրեց և 3 միավորով երրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում․ Ֆինլանդիայի հավաքականը երեք հանդիպում է անցկացրել և 4 միավորով երկրորդն է։

Զուգեհեռաբար ընթացող հանդիպումներում Ավստրիան 2-1 հաշվով հաղթեց Ռումինիային, Ալբանին և Սերբիան չպարզեցին հաղթողին՝ 0-0։ Նույն հաշվով է ավարտվել նաև Մալթայի ու Լիտվայի հավաքականների միջև հանդիպումը։

Leave a Comment