Տիրադա՛վ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ – Live News

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ … Read more

Կառավարությունը պայմաններ է ստեղծում  Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար

Կառավարությունն այսօր ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշումը: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան … Read more

Աթենքում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. կան զոհեր ·

Հունվարի 21-ին Հունաստանում տեղացած ուժեղ անձրևները երկու մարդու կյանք են խլել, ինչպես նաև Աթենքում և Հունաստանի մի շարք այլ շրջաններում տներ ու մասնավոր բիզնես-տարածքներ են հեղեղվել և տուժել, հաղորդում է Reuters-ը։ Մի կին մահացել է մեքենայի հարվածից հետո, որը քշվել էր փողոցը հեղեղած ջրի հզոր ալիքի կողմից: Մեկ այլ մահացու դեպք է գրանցվել, երբ ափամերձ … Read more

Սամսոնյանյան Նարեկի շուրջ տեղի ունեցողը հետաքրքրական է այնքանով, որ ընդդիմությունն այն փորձելու է շահարկել «վրացական» սցենարի կրկնությամբ.Հովյան

Հայկ Հովյանը գրում է. Սամսոնյանյան Նարեկի շուրջ տեղի ունեցողը հետաքրքրական է այնքանով, որ ընդդիմությունն այն փորձելու է շահարկել «վրացական» սցենարի կրկնությամբ:Եթե հիշում եք, Իվանաշվիլու շարժումը լայն թափ առավ հենց քրեակատարողականներում ընդդիմադիրների հանդեպ խոշտանգումների մասին տեսանյութերի տարածումից հետո:Անշուշտ Հայաստանում էլ փորձ կարվի կրկնել վրացական «փորձը»: Ռուսաստանցի օլիգարխը կա, քրեակատարողականում նստած ընդդիմադիրը կա… մնում են խոշտանգումները և … Read more

Ազատ ոճով շարադրությունը ներկայացվում է որպես արտաքին սպառնալիքների զեկույց. Մանուկյանը՝ Արտաքին հետախուզության զեկույցի մասին

Ազատ ոճով շարադրությունը ներկայացվում է որպես արտաքին սպառնալիքների զեկույց. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության վերջին զեկույցին և դրանում տեղ գտած հիբրիդային պատերազմի մասին ձևակերպումներին։ «Ակամա հիշում ես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, երբ ասում են՝ «տո դո՞ւ ես պետությունը»։ Հիմա ստացվում է՝ «տո իրե՞նք են Արտաքին հետախուզությունը»,– ասաց … Read more

Կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է հստակեցնել որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը: Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային … Read more

«Ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, հատուկ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար։ «Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին։ … Read more

Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում…

Ինչ է տեղի ունեցել, և ինչու ենք հասել այս վիճակին

22.01.2026 | 14:27 Ալիևին շնորհակալություն հայտնելը չէ հիմնական խնդիրը, խնդիրն այն է, որ մեր երկիրը «պառլամենտական» դարձնելու վերաբերյալ մինչ օրս հայոց քաղդասն ու հասարակությունը որևէ պատկերացում չունեն, չեն էլ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու ենք հասել այս վիճակին: Խնդիրն այն է, որ մեր երկրում, «պառլամենտական համակարգ» կոչվածի քողի տակ, քաղաքական անպատասխանատվության համակարգ է ներդրվել: … Read more