Ես պատերազմի խրամատ չեմ լքել, դուք լքել ելք հոգևոր խրամատը․ Աշոտ Մինասյան – Live News

Կալանավայրում գտնվող ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի լեգենտար հրամանատար Աշոտ Մինասյանը` Երկաթը, ուղերձ է հղել վարչապետի կողքին կանգնած տիրադավ հոգևորականներին. «Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին» ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։ Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։ … Read more

Ենթադրում եմ` Հունանյանն ինչ-որ մեկի կապրիզի կամ հաճույքի համար էր այնտեղ հայտնվել, և հիմա այդ կապրիզն ու հաճույքը չկան, որոշել են դեն նետել. իրավապաշտպան

Սա իրենց ղեկավարի ձեռագիրն է. ուղղակի ինքը սիրում է մարդկանց օգտագործել և մի կողմ շպրտել՝ առավել ևս իր թիմակիցներին։ Նմանատիպ բազմաթիվ օրինակներ մենք ունեցել ենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու և ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց ինքնաբացարկ հայտնելու … Read more

Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը – Նորություններ 21.01.2026

Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վերաբնակեցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել 36 ընտանիք՝ 162 մարդ։ Նրանց հանձնվել են նոր բնակարանների բանալիները։ Հիշեցնենք, որ վերաբնակներին բնակեցնում են քանդված հայկական տների տեղում կառուցված շենքերում։ Չկա որևէ տեղեկություն այն մասին, թե սկզբունքորեն ինչ առնչություն ունեն այդ վերաբնակները Լեռնային Ղարաբաղի հետ։ Չի բացառվում, … Read more

Մատենադարանում անցկացվել է մշակութային դիվանագիտությանը նվիրված միջոցառում դիվանագետների համար

Մատենադարանում անցկացվել է մշակութային դիվանագիտությանը նվիրված միջոցառում դիվանագետների համար Աջակցիր «Ա1+»-ին Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։   Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով իր … Read more

Խաղաղության համաձայնագիրը, որը համատեղ իրականացնում եք Հայաստանի հետ, շատ ուժեղ ազդանշան է աշխարհի երկրների համար. Շառլ Միշելը՝ Իլհամ Ալիև

«Ազգ». Խաղաղության համաձայնագիրը, որը համատեղ իրականացնում եք Հայաստանի հետ, շատ ուժեղ ազդանշան է աշխարհի երկրների համար. Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի ժյուրիի անդամ, Եվրոպական Միության խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը։ «Չնայած դժվարություններին, անցյալի և ներկայի տառապանքներին, կա ընդհանուր կամք՝ նայելու ապագային, թեև փոքր, բայց լավատեսական հույսով։ Եվս մեկ անգամ ուզում … Read more

Հինգ քայլ «Իմ քայլ»-ին հեռացնելու ճանապարհին․ «Մեր ձևով» շարժման տնտեսական և սոցիալական օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանրությանը ներկայացրեց այն տնտեսական և սոցիալական ծրագիրը, որոնցով պատրաստվում է առաջնորդվել Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժը։ Ծրագիրը, ըստ հայտնի և փորձառու տնտեսագետների, հավակնոտ է, սակայն, միաժամանակ, իրատեսական և հաշվարկված։Ծրագրի առանցքային ուղղություններից առաջինը արդյունաբերության զարգացումն է, որի միջոցով նախատեսվում է … Read more

9 մլն դրամ կաշառք ստանալու համար ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են

21 հունվարի 2026 – 15:38 AMT PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ ներկայացված կալանավորման միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են, հայտնում է News.am-ը: Ըստ նախաքննական մարմնի՝ նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։ Նրանք ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն … Read more

Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ – Live News

Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ: Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային: Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է, ով այս իշխանությունների բռնաճնշումների … Read more

Ախթալայի ԼՀԿ-ում գործադուլ է. Պահանջում են բարձրացնել աշխատավարձը

21 հունվարի 2026 – 15:36 AMT PanARMENIAN.Net – «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հանքում արդեն մի քանի օր է գործադուլ է՝ մոտ 50 աշխատակից աշխատավարձի բարձրացում է պահանջում, տեղեկացնում է «Ազատությունը»: Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպել են ձեռնարկության ղեկավարության հետ։ Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը հայտնել է, որ քննարկվում են ներկայացրած պահանջները: … Read more