21 հունվարի 2026 – 15:38 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ ներկայացված կալանավորման միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են, հայտնում է News.am-ը:
Ըստ նախաքննական մարմնի՝ նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։
Նրանք ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո։