Aurora News | Ավտովթար` Գեղարքունիքում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական … Read more

Չի բացառվում, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ՝ անակնկալ հարձակման նպատակով․ փորձագետ

16 Հունվարի, 2026 Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում ու նրա շուրջ ձևավորված իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ.Հաշվի առնելով Իրանում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վակուումը՝ այս պահի դրությամբ կարելի է առանձնացնել հետևյալ ընդհանրական գնահատականները։ 1․ Հնարավոր է՝ Իրանի իշխանություններին հիմնականում հաջողվել կառավարելիության հուն վերադարձնել ներքին իրավիճակը։ Գործողություններն իրականացվել են և շարունակվում են ինչպես … Read more

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթին և նախարարության անելիքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները, և նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում նախորդ օրն ընդունված փաստաթղթին՝ … Read more

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան Վահան Պետրոյանն էր։ Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Գործով ձերբակալվել է մեկ անձ։ ՔԿ-ն … Read more

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակին

Հունվարի 16-ին ժամը 11։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի 8-րդ նրբանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և … Read more

Այնթապի նախկին համայնքապետին վերագրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում

Aravot.am-ի տեղեկություններով, 2010-2021թթ. Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Սարգսյանին վերագրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահում: Այս տարեսկզբին քրեական վարույթ է նախաձեռնվել հնարավոր չարաշահումների դեպքով: Նախաքննական մարմնին հասած տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանն այլ անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերին օգտագործելով՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վերաբերյալ պաշտոնական շրջանառության … Read more

Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը պահանջում է անհապաղ միջամտություն. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «Քիչ առաջ գործընկերոջս՝ Պետրոս Մեղրյանի հետ այցելել էինք «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին։ Ռուբենը նոր էր նրա մոտից դուրս գալիս։ Նարեկի հետ ավելի ուշ հանդիպեցինք, քանի որ բժշկական հետազոտության պիտի տանեին։ Թեւեւ միշտ էլ քաղբանտարկյալներին հանդիպելը ծանր է, քանի որ դեմ-դիմաց կանգնում ես … Read more

Մբապեն բաց կթողնի նաև «Ռեալի» առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Լեւանտեի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով Մբապեն չէր մասնակցել նաև «Ալբասետեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում «Ռեալը» պարտվել էր 2:3 հաշվով և դուրս մնացել պայքարից։

Դիտավորություն է եղել, իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ իր մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, բայց դիմել են անգործության. Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին

Tert.am-ը գրում է. Այստեղ եղել է դիտավորություն, իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ իր մոտ եղել է երկկողմանի թոքաբորբ, բայց միաժամանակ դիմել են անգործության: Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավը արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել՝ բայց վստահ եղեք մի բանում, այս առողջական խնդիրները անցողիկ են, սրանք բոլորը հաղթահարվելու են, բայց ի վերջո պատասխանատվությունն … Read more

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News Հունվարի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունվարի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել … Read more