«Պահանջում ենք 50 տոկոսով բարձրացնել թոշակները»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ նախարար և ԱԺ պատգամավորՇրջվեք դեպի թոշակառուները։ԴՈՒՔ ՈՒՏՈՒՄ ԵՔ ՆՐԱՆՑ ՎԵՐՋԻՆ ՀԱՑԸՄինչ դուք ձեր փափուկ կաբինետներում «բարեփոխումներից» եք ճամարտակում և պարգևավճարներ ստորագրում, ձեր դռների հետևում ծերությունը սովից կուչ է եկել։Ամո՛թ է։ Ամոթ է նայել այն տարեցի աչքերին, ով կառուցել է այս երկիրը, իսկ այսօր դեղատանը կամ խանութում կոպեկներն է հաշվում՝ … Read more

Հրդեհի ահազանգ Աշտարակ քաղաքում

Հունվարի 17-ին՝ ժամը 16։19-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ձորի Գիտավան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գիտավան թաղամասի տներից մեկին կից քարե … Read more

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին

Հունվարի 17-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից։ Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական … Read more

Fitch-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, սակայն ընդգծում է անորոշության պահպանման ու բարձր պակասուրդի մասին

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում:  Գործակալության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ  վերանայված հեռանկարը արտացոլում է Հայաստանի բարձր միջազգային պահուստները և շարունակական կայուն աճը, որը կաջակցի պարտքի կայունացմանը համապատասխան ֆինանսական կոնսոլիդացիային միջնաժամկետ հեռանկարում: «ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակը զգալիորեն … Read more

Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր. Լուսանկար

Հունվարի 17-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության … Read more

Գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցն է, որ գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, նրանք ուժի կիրառմամբ դուրս են բերվել դահլիճից միայն այն պատճառով, որ փորձում էին լուսաբանել հանրային կարևորություն ունեցող նիստը։ Սա արդեն ոչ թե միջադեպ է, … Read more

Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին. Մասյացոտնի թեմ

Մասյացոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը. Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Մենք … Read more

Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չի սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան

«Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ՝ իմ ամուսնու հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել ոչ ինձ, ոչ էլ իմ ամուսնուն»: Այս մասին «Ինստագրամ»-ում գրել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, որը Լիբանանից ժամանել է Երևան: «Ես տեսնում էի, թե ինչպես էին բոլորը տոնում տոները, մինչդեռ մենք քնում … Read more

Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի. Ղուկասյանի բժիշկ

Գյուրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձնական բժշիշկ Վահան Հակոբջանյանն ահազանգում է. «Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական … Read more

Պապիկյանը բարձր է գնահատում Սու-երի դերը. Ո՞ւմ է հասնում դափնին՝ նախկիններից «ժառանգված» ռազմական ղեկավարությա՞նը, թե՞…

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պաշտպանական ծախսերի մասին, կարևոր համարեց 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ: Մասնավորապես այն, որ 2018 թվակաին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ՝ 1 մլրդ 741 մլն 604.000 դոլար: Այսինքն, ըստ նախարարի, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել … Read more