Վենեսուելայում արտակարգ դրություն են հայտարարել 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: «ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։ Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,- նշված է երկրի կառավարության տարածած հայտարարության մեջ։  

Թրամփը Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու հրաման է արձակել․ CBS News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ «Նախագահ Թրամփը կարգադրել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, ներառյալ ռազմական թիրախները, հայտնել են ամերիկյան պաշտոնյաները։ Դրա հետ մեկտեղ, (ԱՄՆ) վարչակազմը շաբաթ առավոտյան ուժեղացրել է … Read more

Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային հարձակման է ենթարկվել

Կարակասում պայթյուններ են լսվել Ֆորտ Տիունա ռազմական բազայի մոտակայքում, հայտնում է տեղական «Էֆեկտո Կոկույո» լրատվամիջոցը։ Այնտեղ են գտնվում Պաշտպանության նախարարությունը և բանակի հրամանատարության շտաբը։ Հաղորդվում է նաև, որ ծխի ամպեր են Լա Կարլոտա թաղամասի վրա, որտեղ տեղակայված են «Գեներալիսիմո դե Միրանդայի» ավիաբազան և ռազմական օդանավակայանը։ Պայթյուններ են լսվել նաև Վենեսուելայի մայրաքաղաքի այլ շրջաններում։ Քաղաքի վրայով … Read more

Իրանը Թրամփի՝ իրանցի ցուցարարներին օգնության հասնելու հայտարարությունն անվանել է միջամտություն ներքին գործերին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով «միջամտություն երկրի ներքին գործերին»։ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա օգնության։  Լրատվամիջոցները հայտնել էին, որ զանգվածային ցույցեր են մեկնարկել Իրանի ողջ  տարածում՝ հոգևոր առաջնորդի իշխանությունը երկրւմ դադարեցնելու պահանջով։ … Read more

Վենեսուելայի օդային տարածքը դատարկ է, որևէ ինքնաթիռ չկա — MediaNews

Flightradar24-ի տվյալներով՝ Վենեսուելայի օդային տարածքը դատարկ է։ Ներկա պահին Վենեսուելայի վրայով ինքնաթիռներ չեն թռչում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։ Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: … Read more

Վթարային ջրանջատում Իջևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 3-ին՝ ժամը 11:20-22:00-ը, կդադարեցվի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նար-Դոսի, Նար-Դոսի 1 նրբ., Նար-Դոսի 2 նրբ., Ղարագյոզյանի, Բլբուլյան, Բլբուլյան 1-9 նրբ., Բլբուլյան 94 բ, Այգեստան, Վ. Տերյան, Վ. Տերյանի 2 նրբ., Վ. Տերյանի 3 նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը … Read more

Մահացել է ՌԴ հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը

Մահացել է ՌԴ Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային փորձարկումների կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի հերոս, ՌԴ վաստակավոր փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։ «Ռուբեն Թադևոսովիչը մահացել է հունվարի 1-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա 79 տարեկան էր»,-հայտնել է Ռոսավիացիան։ Եսայանը եղել է Սասովոյի թռիչքային դպրոցի, Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի և … Read more