Իրանը Թրամփի՝ իրանցի ցուցարարներին օգնության հասնելու հայտարարությունն անվանել է միջամտություն ներքին գործերին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով «միջամտություն երկրի ներքին գործերին»։ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա օգնության։ 

Լրատվամիջոցները հայտնել էին, որ զանգվածային ցույցեր են մեկնարկել Իրանի ողջ  տարածում՝ հոգևոր առաջնորդի իշխանությունը երկրւմ դադարեցնելու պահանջով։ Իրավապահների հետ բախման հետևանքով 6 մարդ է մահացել։

Ամերիկացի առաջնորդի խոսքերին ի պատասխան՝ Բաղային ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը կարող է ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները երկխոսության և համագործակցության միջոցով՝ առանց արտաքին «օգնության» անհրաժեշտության։

«Իրանցիները թույլ չեն տա որևէ արտաքին միջամտություն իրենց խնդիրների լուծման գործում»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Բաղային կոչ է արել քննադատաբար նայել Վաշինգտոնի երկարատև գործունեությանը՝ հաճախ արդարացնելով իր գործողությունները՝ հղում անելով «իրանցի ժողովրդին փրկելուն»։ 

Դիվանագետի խոսքով՝ Իրանի վրա հարձակվելու ներկայիս սպառնալիքները, որոնք քողարկվում են «իրանցիների նկատմամբ համակրանքով», միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են։ Թեհրանը նման հռետորաբանությունը համարում է թշնամական քաղաքականության շարունակություն, որն ուղղված է տարածաշրջանը անկայունացնելուն, այլ ոչ թե բնակչության իրական աջակցությունը շահելուն։

 

Leave a Comment