ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Նախագահ Թրամփը կարգադրել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, ներառյալ ռազմական թիրախները, հայտնել են ամերիկյան պաշտոնյաները։ Դրա հետ մեկտեղ, (ԱՄՆ) վարչակազմը շաբաթ առավոտյան ուժեղացրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի դեմ ուղղված արշավը»,— գրել է նա։