Ինչու են հայերը Սուրբ ծնունդը նշում հունվարի 6-ին — Հայաստանի Հանրային Ռադիո
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Դեկտեմբերի 25-ը Հիսուս Քրիստոսի ծննդյան օր է հռչակվել հեթանոսական ավանդույթները խափանելու համար (այդ օրը նվիրված է եղել արևի պաշտամունքին)։ Հայ առաքելական եկեղեցին, հավատարիմ մնալով Ավետարանական հաշվարկներին, Սուրբ ծնունդը նշում է հունվարի 6-ին: