Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով 24 խաղաղ բնակչի մահվան մասին

Նոր տարվա գիշերը Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խերսոնի մարզին։ Խորլի քաղաքում ԱԹՍ-ները գրոհել են Սև ծովի ափին գտնվող սրճարանը և հյուրանոցը։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ (մահացածների թիվը, ենթադրաբար, կաճի, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են), ևս 50-ը վիրավորվել է։ Հունվարի 2-ը և 3-ը Խերսոնի մարզում հայտարարվել են սգո օրեր։ … Read more

Ո՞վ է Ֆեմիդան և ի՞նչ է նա խորհրդանշում

Iravaban.net-ը ներկայացնում է Ֆեմիդայի նշանակությունը․ ո՞վ է Ֆեմիդան և ի՞նչ է նա խորհրդանշում։ Ֆեմիդան (Թեմիսը) հին հունական դիցաբանության աստվածուհի է, որը մարմնավորում է արդարությունը, օրենքը, կարգն ու բարոյական հավասարակշռությունը։ Ֆեմիդան Զևսի կինն է, Հորաների և Մոյրաների մայրը։ Ֆեմիդան համարվում էր աստվածների և մարդկանց միջև կարգ ու կանոնի պահապանը։ Նա Զևսի խորհրդատուն էր և խորհրդանշում էր օրենքների … Read more

Նոր տարի՝ նոր սկիզբ․ հոգեբանների խորհուրդներ

Շատերի համար Նոր տարին ընկալվում է որպես նոր էջ բացելու հնարավորություն։ Հոգեբանների կարծիքով՝ տարվա սկիզբը մարդկանց օգնում է հավատալ փոփոխություններին և ավելի վստահորեն նայել ապագային։ Մասնագետները խորհուրդ են տալիս նոր տարին սկսել ոչ թե ինքնաքննադատությամբ, այլ անցած տարվա փորձն ընդունելով։ Սխալների վրա չափից ավելի կենտրոնանալը հաճախ խանգարում է առաջ շարժվելուն, մինչդեռ դրանցից դասեր քաղելը նպաստում … Read more

Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» … Read more

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» … Read more

Հայաստանի հուսալի անվտանգության պահպանումը կապված է ՀԱՊԿ-ի հետ. Ռուսաստանի ԱԳՆ

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակում անցկացված բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, մենք ակտիվորեն պաշտպանում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես … Read more

Իրանում տեղի ունեցող հացադուլների չորրորդ օրը երթերը տարածվում են, աճում ռեժիմի փոփոխության պահանջը

Իրանում չորրորդ օրը շարունակվեցին հանրահավաքները, նոր ցույցեր եղան մի շարք քաղաքներում, անվտանգության ուժերը կոշտ արձագանք ցուցաբերեցին, իսկ ցուցարարներն ու միջազգային քաղաքական գործիչները պահանջեցին ռեժիմի փոփոխություն։ Ցուցարարները դուրս եկան Էսֆահան, Համադան, Բաբոլ, Դեհլորան, Բաղմալեկ և Փիան՝ վանկարկելով Խամենեինի դեմ և աջակցություն ցույց տալով Ռեզա Պահլավիին։ Էսֆահան քաղաքում գիշերային ցույցերը ձայնագրվել են «Մի վախեցեք, մենք բոլորս միասին … Read more

Ինչպե՞ս փոխվեց հայկական Նոր տարին. ավանդական պահքից մինչև ժամանակակից ճոխություն․ «Հայագիտակ»

Նախկինում հայկական իրականության մեջ Նոր տարին շքեղությամբ չի առանձնացել, քանի որ այն համընկնում էր Սուրբ Ծննդին նախորդող մեկշաբաթյա պահքին։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Շամամյանը նշում է, որ տոնը նախկինում տարբեր կերպ է նշվել Արևելյան և Արևմտյան Հայաստանում։ Եթե արևմտահայերը հետևում էին Հուլյան տոմարին, ապա Արևելյան Հայաստանում տարեսկիզբն ընդունվել է տարվա … Read more

«Բոլորիս ծանր տարի է սպասում՝ ուժերի լարում և ճիշտ ընտրություն». Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թող Նոր տարին ազատություն բերի մեր բոլոր գերիներին ու քաղբանտարկյալներին, թող անհետ կորածների հարազատները լուր ստանան իրենց զավակներից, թող Հայաստանը ազատագրվի մեզ իրար դեմ լարող և թշնամուն ծառայող իշխանիկներից, և թող հայությունը վերագտնի իր ազգային և հոգևոր դիմագիծը: Մեզ բոլորիս ծանր տարի է սպասում՝ ուժերի լարում և ճիշտ ընտրություն»: Աղբյուրը` … Read more

Թրամփի և նրա ընտանիքի կարողությունն աճել է մոտ 70%-ով. #Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի կարողությունն աճել է մոտ 70%-ով՝ 1.5 տարուց էլ պակաս ժամանակահատվածում՝ հասնելով 6,8 միլիարդ դոլարի, հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ 2025 թվականին աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 2,2 տրիլիոն դոլարով, քանի որ բաժնետոմսերից մինչև կրիպտոարժույթներ և թանկարժեք մետաղների շուկաների պայթյունային աճը հանգեցրել է նրանց ակտիվների … Read more