Իրանում ցույցերը շարունակվում են. կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ

Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերը արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Դրանք սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։ Այս մասին հայտնում է «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը: Ռիալի փոխարժեքը վերջին ամիսներին շարունակաբար նվազում էր․ դեռ մարտի վերջին այն հատել էր «1 միլիոն ռիալ 1 դոլարի դիմաց» սահմանը, հետո որոշակիորեն կարգավորվել, և նորից … Read more

Առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են. ՀԷՑ-ն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են։ Եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են հետևյալ բնակավայրերը․ Վայոց ձորի մարզ • գ. Ելփին • գ. Շաղափ • գ. Ողջաբերդ • գ. Վերին Կարմիրաղբյուր • գ. Գլաձոր • գ. Վերնաշեն • գ. Բերքանուշ • գ. Մալիշկա • … Read more

Ադրբեջանի նախագահի օգնական․ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»․ News.am

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց և 387 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 2-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց և … Read more

Դատարաններն անվավեր են ճանաչում ՀԷՑ աշխատակիցների ազատման հրամանները, բայց նրանց չեն վերականգնում իրենց աշխատանքին. Հանրային հսկող

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։ «Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր … Read more

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն վեց մարդ

Իրանում տնտեսական ճգնաժամի դեմ հինգ օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն վեց մարդ։ Այս մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը հունվարի 1-ի երեկոյան։ Reuters-ը նույնպես հայտնել է բողոքի ցույցերի առաջին զոհերի մասին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին և մարդու իրավունքների կազմակերպություններին, սակայն առանց նշելու զոհերի թիվը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Իրանական Fars … Read more

«Սուրբ Ծննդյան նախօրյակին ազատ արձակիր եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին»․ Միքայել Հայրապետյան

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԱԶԱ՛Տ ԱՐՁԱԿԻՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ․Խոսքիս ակնդետ հետևում են նաև մանկլավիկները։ Հուսամ՝ սա ևս տեղ կհասնի։Գիտե՞ս՝ թուրքական տիրապետության բազում դարերի ընթացքում, ընդհուպ մինչև 1915թ. Ցեղասպանությունը, օսմանյան իշխանությունները ՈՉ ՄԻ եպիսկոպոսի կամ արքեպիսկոպոսի ՈՉ ՄԻ ՕՐ չեն կալանավորել և/կամ բանտարկել. այդպիսի ՈՉ ՄԻ փաստագրում չկա։ Ավելին՝ նույնիսկ երիտթուրքերի … Read more

Կարճ տեսանյութերի ուժը. ռիլեր, որոնք ձևավորեցին տարվա օրակարգը – Armenia Today

2025 թվականը ռեկորդային տարի էր Armenia Today-ի համար Instagram-ում. տասնյակ տեսանյութեր հավաքեցին հարյուր հազարավոր դիտումներ, դարձան քննարկման թեմաներ և տարածվեցին սոցիալական ցանցերի հայկական հատվածից շատ ավելի հեռու։ Մենք վերլուծել ենք վիճակագրությունը և կազմել ամենատարածված տեսանյութերը՝ այն տեսանյութերը, որոնք լավագույնս արտացոլում են երկրի ներկայիս կյանքը՝ սպորտ և մշակույթ, բարձր մակարդակի քաղաքական հայտարարություններ, կարևոր սոցիալական փոփոխություններ և … Read more

2026-ին մարտական ենք տրամադրված. Հայկ Մարության

13:30 | «Մեր երկրում արդեն 7 տարի է՝ նահանջ տարի է. Իմ ազգին միայն խելք ու կամք եմ մաղթում, պայքարի ու ընդվզելու ունակություն». Աշոտ Ավագյան Այս տարի Ամանորը «Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանն անսովոր պայմաններում է դիմավորել, քանի որ մարտական ընկերը՝ Աշոտ Մինասյանը, բանտում է, բանտարկված են նաև 4 սրբազաններ, ազգային բարերար ու շատ … Read more

Ձնառատ ցիկլոնը հեռանում է, ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում, իսկ երեկոյան ժամերից Հանրապետության ողջ տարածքում ձյունը կդադարի։ Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ. ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Այս մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը: Մանրամասները՝ տեսանյութում: