Ռուսաստանն ավելի քան 100 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային

Գիշերը ռուսական զորքերը121 հարձակողական անօդաչու թռչող սարքերով և մեկ «Իսկանդեր» հրթիռով հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Թիրախներից մեկը Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքն է եղել, որը հարվածի տակ է արդեն երկրորդ օրը։ Ինչպես Telegram-ում գրել է քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը, Կրիվոյ Ռոգի մի քանի շրջաններ մնում են առանց էլեկտրաէներգիայի։ Հարվածի հետևանքով … Read more

Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նավերը համատեղ զորավարժություններ են սկսել Հարավային Աֆրիկայի ափերի մոտ

Չինական, ռուսական և իրանական ռազմանավերը շաբաթական ռազմածովային վարժանքներ են սկսել Հարավային Աֆրիկայի ափերի մոտ՝ Քեյփթաունի մոտակայքում, հայտնել է Associated Press-ը։ Զորավարժությունները BRICS դաշինքի մաս են կազմում և, ըստ Հարավային Աֆրիկայի իշխանությունների, ուղղված են ծովային անվտանգության և ծովահենության դեմ պայքարին։ Նավերը տեղակայված են Սայմոնս Թաունում՝ Բարի Հույսի հրվանդանի մոտ։ Չինաստանը տեղակայել է «Տանգշան» ականակիրը, մինչդեռ Ռուսաստանը՝ … Read more

Իրանի գահընկեց շահի որդին ցանկանում է ներկայանալ ցույցերի հիմնական առաջնորդ ու ստանալ Թրամփի աջակցությունը․ իրանագետ

Իրանում երեկ գիշեր նախորդի համեմատ պակաս ինտենսիվությամբ, բայց շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև․ տեղեկացնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։ Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։ ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ … Read more

Երևան–Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթերն ուշանում են ՌԴ–ում գրանցված ձնաբքի պատճառով

Երևան–Մոսկվա և հակառակ ուղղությամբ թռիչքներն ուշանում են ԵՐԵՎԱՆ, հունվարի 10․/Նովոստի-Արմենիա/․ Մոսկվայի «Շերեմետյևո» միջազգային օդանավակայանը, ձյան պատճառով, սահմանափակումներ է մտցրել օդանավերի մուտքի համար։ Այս մասին հաղորդվել է օդանավակայանի պաշտոնական Telegram-ալիքով։ Ըստ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակի, ուշանում են նաև Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթերը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Քահանա Հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։ Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին … Read more

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնում Իրանի ժողովրդին. Մարկո Ռուբիո

«ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ժողովրդին», – X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն: Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցեր ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ևս մեկ անգամ նախազգուշացրել է. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»: «Ազատություն»-ը հայտնում է. «Իրանում անջատվել է ինտերնետը: … Read more

Իրանում ապuտամբները քաղաքացիական պшտերազմ են հրահրում․ Ալի Լարիջանի

10 Հունվարի, 2026 Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար»,-ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: «Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»,-ասել … Read more

Խոր ցավով եմ արձանագրում մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները․ Տեր Վարդ քահանա

Ես՝ Տեր Վարդ քահանա Գյոզալյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատում եմ իմ անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ, ազգընտիր և աստվածընծա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Տեր Վարդ քահանան գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Միևնույն ժամանակ, խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում … Read more

Իմ անվերապահ որդիական խոնարհությունն եմ հայտնում Վեհափառին․ Տեր Հուսիկ քահանա

Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը գրել է․  «Ես` Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանս, իմ անվերապահ որդիական խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։