Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

Քահանա Հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։

Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին», ֊գրել է վարչապետը ։

Leave a Comment