Պաշտոնական. Նորբերտո Բալեկյանը նոր ակումբ է գտել — Armsport.am

«Բոկա Խունիորսը» համաձայնության է եկել երեք ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որոնք կարիերան կշարունակեն «Խիմնասիա դե Մենդոսայում»: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանը: Բալեկյանը և թիմակիցները նոր ակումբին կմիանան մեկ տարի ժամկետով՝ 2026 թվականի մրցաշրջանում խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով: «Խիմնասիա դե Մենդոսան» այս տարի հանդես է գալու Արգենտինայի բարձրագույն խմբում՝ 2025-ին գրանցած … Read more

«Դերասան Վահագն Սիմոնյանը շարունակում է անտուն մնալ»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՏՈՒՆ ՄՆԱԼ.Երևանի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ բարձրաձայնեցի արտիստ Վահագն Սիմոնյանի՝ փողոցում հայտնվելու մասին՝ ակնկալելով օպերատիվ արձագանք։ Քաղաքային իշխանություններն օպերատիվ չարձագանքեցին, բայց տարբեր անհատներ թեմայի արծարծումը շարունակեցին՝ ընդհուպ պնդելով, թե արտիստին բնակարան են նվիրել։ Արձագանք եղավ նույնիսկ խնամքի կենտրոններից մեկից։Քիչ … Read more

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով

2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել … Read more

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը` Սուրբ Ծննդյան տոնի առթիվ «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը` Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը` Սուրբ Ծննդյան տոնի առթիվ «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը` Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցով քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի և մի շարք այլ թեմաների շուրջ, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը՝ Известия-ի փոխանցմամբ։ «Նախագահները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, երկու երկրների միջև առևտրի նպատակային ծավալին հասնելու համար ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև … Read more

Համաշխարհային տնտեսությունը ներքաշվում է թանկարժեք մետաղների շուրջ նոր պայքարի մեջ․ Էրդողան

Ակնհայտ է դառնում, որ համաշխարհային տնտեսությունը ներքաշվում է թանկարժեք մետաղների շուրջ նոր պայքարի մեջ, որը, հավանաբար, չափազանց ցավոտ է լինելու․ այս մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Կարծես վերահսկողության և բաժանման համար նոր մրցակցություն է ի հայտ գալիս, որը պայմանավորված է էներգետիկ ռեսուրսների ապահովման և առևտրային ուղիների վրա … Read more

Դահուկորդ Միքայելյանը՝ «Ադրբեջան» բառը փակելու համար տուգանվելու մասին․ Հայրենիքս, արժանապատվությունս ավելի վեր են

7 հունվարի 2026 – 13:54 AMT PanARMENIAN.Net – Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։ Երիտասարդ դահուկորդը պատմել է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի … Read more

Մադուրոն և կինը վիրավորվել են ամերիկյան հատուկ գործողության ժամանակ

Կարակասում ամերիկյան ռազմական գործողության ընթացքում Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վնասվածքներ են ստացել: Գործողության ժամանակ զույգը փորձել է պատսպարվել պաշտպանված տարածքում։ Ամերիկյան հատուկ ստորաբաժանումները լուսաձայնային նռնակներ են կիրառել։  «Երբ նրանք ձերբակալեցին Մադուրոյին և Ֆլորեսին, երկուսն էլ արյունահոսող վնասվածքներ ունեին»,- գրում է BILD-ը։ Դատարանում փաստաբանները միջնորդություն են ներկայացրել երկուսի համար էլ բժշկական օգնություն ապահովելու … Read more