Ակնհայտ է դառնում, որ համաշխարհային տնտեսությունը ներքաշվում է թանկարժեք մետաղների շուրջ նոր պայքարի մեջ, որը, հավանաբար, չափազանց ցավոտ է լինելու․ այս մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Կարծես վերահսկողության և բաժանման համար նոր մրցակցություն է ի հայտ գալիս, որը պայմանավորված է էներգետիկ ռեսուրսների ապահովման և առևտրային ուղիների վրա գերիշխելու պայքարով»,- ասել է նա։