1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու, 4 դեպք՝ հոգեկան ներգործության, 2-ական դեպք՝ բնակարանային … Read more

Ի՞նչ արեց Ծառուկյանը Հուկերի դեմ մենամարտում, որը չներեց Ուայթը․ UFC-ի նախագահը բացահայտում է Արմանին տիտղոսային մենամարտից զրկելու պատճառները

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դուրս մնացել չեմպիոնական տիտղոսի համար պայքարից։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր այդ պահին գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մենամարտից։ Թեև հետագայում նա հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ, այնուամենայնիվ, կրկին … Read more

Ավարտվել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտագրման փուլը 2025–2026 ուսումնական տարվա համար

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի՝ «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտագրման փուլը 2025-2026 ուսումնական տարվա համար ավարտվել է։ Հայտագրումը կվերսկսվի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություններին զուգահեռ, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հարթակներում։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: «Նախագծի շրջանակում ստացվել է շուրջ 400 հայտ, ինչը վկայում է շարունակական կրթության նկատմամբ … Read more

«Միլանը» միավորներ է կորցնում

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» տանը ոչ-ոքի է կորզել «Ջենոայից»: 28-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է Լորենցո Կոլոմբոն, երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանել է Ռաֆայել Լեաուն: Ալեգրիի թիմը 39 միավորով 2-րդն է, առաջատար «Ինտերից» հետ է արդեն 3 միավորով: «Ջենոան» 16 միավորով 17-րդն է:

Մի խումբ քահանաներ հայտարարել են Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին

Մի խումբ քահանաներ հայտարարել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին և այդ առթիվ սոցցանցում հանդես են եկել համապատասխան…

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ․ պարզաբանում է քննիչը

Iravaban.net–ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ մեկնարկում է «Հակակոռուպցիոն քննիչի դիտանկյունից» նոր նախագիծը, որը թույլ կտա բացահայտել և ճանաչել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին։ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր    ճանապարհով ձեռք բերած 140  մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ։ Iravaban.net–ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Մարիամ Այդինյանը։ ՀՀ հակակոռուպցիոն … Read more

Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ

Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Մանուք քահանա Զեյնալյանն անդրադարձել է մի քանի քահանաների կողմից այսօր արված նույնատիպ գրառումներին, որով հայտնում էին, թե միանում են այսպես կոչված եկեղեցին բարենորոգելու փաշինյանական ծրագրին: Մանուկ քահանան նշել է. «Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը։ Քահանաները, որ դուրս են գալիս հնազանդությունից, … Read more

Այս տարի մենք որոշելու ենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Այս տարի մենք որոշելու ենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ։Ավելի ճիշտ՝ ընտրելու ենք այդ երկիրը՝ ընտրելով այն կառավարողներին։ Մեր երկրի ճակատագիրն ու մեր կյանքի որակը կախված է հենց մեր ընտրությունից։ Յուրաքանչյուր քվե որոշիչ է»։

Արարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

9 Հունվար, 2026 21:00 Քաղաքականություն Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև … Read more