Ի՞նչ արեց Ծառուկյանը Հուկերի դեմ մենամարտում, որը չներեց Ուայթը․ UFC-ի նախագահը բացահայտում է Արմանին տիտղոսային մենամարտից զրկելու պատճառները

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դուրս մնացել չեմպիոնական տիտղոսի համար պայքարից։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր այդ պահին գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մենամարտից։ Թեև հետագայում նա հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ, այնուամենայնիվ, կրկին չստացավ չեմպիոնական գոտու համար մենամարտելու հնարավորություն։ Փոխարենը՝ 2026 թվականի հունվարին ժամանակավոր տիտղոսը կվիճարկեն Փեդի Փիմբլեթն ու Ջասթին Գեյջին։

Spinnin Backfist-ին տված հարցազրույցում Ուայթը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը․

— Շատ երկրպագուներ կարծում են, որ Ծառուկյանն արժանի էր դառնալու գոտու հաջորդ հավակնորդը։

«Մենք գիտեինք, որ նման արձագանք կլինի»։

— Ծառուկյանը հայացքների մենամարտի ժամանակ գլխով հարվածեց Հուկերին։ Արդյո՞ք դա ազդեց տիտղոսային մենամարտը նրան չտալու ձեր որոշման վրա։

«Այո, 100 տոկոսով ազդեց։ Բազմաթիվ տարբեր հանգամանքներ հանգեցրին այս որոշմանը»։

Այսպիսով, կազմակերպության ղեկավարը հաստատել է, որ մարզիկի ոչ սպորտային պահվածքը նույնպես վճռորոշ դեր է խաղացել նրա կարիերայի ընթացքի վրա։

Leave a Comment