Ի՞նչ արեց Ծառուկյանը Հուկերի դեմ մենամարտում, որը չներեց Ուայթը․ UFC-ի նախագահը բացահայտում է Արմանին տիտղոսային մենամարտից զրկելու պատճառները

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դուրս մնացել չեմպիոնական տիտղոսի համար պայքարից։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր այդ պահին գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մենամարտից։ Թեև հետագայում նա հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ, այնուամենայնիվ, կրկին … Read more

Հուկերը բացատրել է՝ ինչու է Թոփուրիան խուսափում Ծառուկյանից — Armsport.am

UFC-ի մարտիկ Դեն Հուկերը մեկնաբանել է Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նորզելանդացի մարզիկը վստահ է՝ կա հստակ պատճառ, թե ինչու է «Մատադորը» խուսափում հայ մարտիկի հետ հանդիպումից։ Main Event TV-ի եթերում Հուկերը շեշտել է, որ Ծառուկյանը լուրջ սպառնալիք է դարձել դիվիզիոնի մյուս մարզիկների համար․ «Արմանը մեծ խնդիր է, և … Read more

Նա իսկական մարտահրավեր է Արմանի համար. Թորոսյան — Armsport.am

Ռուսաստանում հայտնի մարզիչ Սերգեյ Թորոսյանը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի վերաբերյալ իր կարծիքով։ «Ծառուկյանի հաջորդ մենամարտը պետք է լինի տիտղոսի համար․ դա կլինի ամենաճիշտ որոշումը։ Ես չեմ տեսնում թեթև քաշային կարգում որևէ մեկին, որն այդքան արժանի է չեմպիոնական … Read more

Նա այն մարդն է, որը գահընկեց կանի Թոփուրիային․ UFC-ի նախկին չեմպիոն — Armsport.am

UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի մարտիկ Հենրի Սեխուդոն արձագանքել է Դոհայում կայացած մրցաշարում Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակին։ Սեխուդոն վստահություն է հայտնել, որ հենց Ծառուկյանն է այն մարտիկը, ով ի զորու է հաղթել Իլիա Թոփուրիային։ «Արման Ծառուկյանն ընդդեմ Իլիա Թոփուրիայի․ սա միակ մենամարտն է, որն իմաստ ունի թեթև քաշային կարգի տիտղոսային մրցավազքում։ Նշանակե՛ք այդ մարտը։ Ծառուկյանի կողմից … Read more

Եթե այստեղ ես, դուրս արի. Ծառուկյանը Հուկերին հաղթելուց հետո դիմել է Թոփուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Դեն Հուկերին խեղդող հնարքով հաղթելուց հետո դիմել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային։ «Շատ շնորհակալ եմ Կատարին և UFC-ին այս հնարավորության համար։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր եկել էին աջակցելու ինձ։ Այստեղ … Read more

🎥 UFC Fight Night 265․ Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Դեն Հուկերին — Armsport.am

Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, խեղդող հնարքով հաղթեց նույն քաշային կարգի 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուկերին։ Առաջին ռաունդն անցավ Արմանի ընդգծված առավելությամբ, իսկ երկրորդում Ծառուկյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց նորզելանդացու գլխին, ինչից հետո խեղդող հնարքով հասավ հաղթանակի։ Այս հաղթանակից հետո, ամենայն … Read more

Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է գլխով հարվածել Հուկերին — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է նորզելանդացի Դեն Հուկերի հետ կշռման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը և կիսվել առաջիկա մենամարտի իր դաժան ծրագրերով։ Միջադեպի մասին Ծառուկյանը պարզաբանել է, որ Հուկերին գլխով հարվածելը եղել է պատասխան ռեակցիա՝ մրցակցի սադրանքին. «Նա փորձում էր վախեցնել ինձ։ Ոչ ոք չի կարող ինձ վախեցնել։ Ես ինքնաբերաբար … Read more

Հուկերը փտած մարդ է, ցանկանում եմ ջարդել նրա դեմքը, նա շատ է խոսում․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է իր մրցակցի՝ նորզելանդացի Դեն Հուկերի (6-րդ համար) հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքի մասին։ Հիշեցնենք, որ նրանց մենամարտը կայանալու է այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կատարում անցկացվող UFC-ի մրցաշարի շրջանակում։ «Ինձ Հուկերը դուր չի գալիս հենց որպես մարդ։ Ինձ թվում է՝ նա փչացած անձնավորություն է, ուղղակի ցանկանում … Read more

Ծառուկյանի վերջին հայտարարությունը Հուկերի հետ մենամարտից առաջ — Armsport.am

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հանդես է եկել վերջին հրապարակային հայտարարությամբ նորզելանդացի Դեն Հուկերի դեմ սպասվող մենամարտից առաջ։ Թեթև քաշային կարգի այս դիմակայությունը գլխավորելու է վաղը՝ նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք UFC-ի մրցաշարը։ Վերջին հայացքների մենամարտից անմիջապես հետո հայ մարտիկը վստահ հայտարարություն է արել. «Ես պատրաստվում եմ ցույց տալ ապշեցուցիչ նոկաուտ, իսկ դրանից հետո կվերցնեմ … Read more

🎥 Լարվածություն UFC Qatar-ից առաջ․ Ծառուկյանը հայացքների մենամարտի ժամանակ գլխով հարվածել է Հուկերին

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն ու նորզելանդացի Դեն Հուկերն անցկացրել են իրենց վերջին հայացքների մենամարտը UFC Qatar մրցաշարից առաջ։ Միջոցառումն անցել է չափազանց լարված մթնոլորտում։ «Սթերդաունի» հենց սկզբում Ծառուկյանը գլխով հարվածել է Հուկերին, ինչի պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել անմիջապես միջամտել և ընդհատել արարողությունը։ Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի 5 ռաունդանոց այս մենամարտը կլինի վաղը՝ նոյեմբերի … Read more