Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» տանը ոչ-ոքի է կորզել «Ջենոայից»: 28-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է Լորենցո Կոլոմբոն, երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանել է Ռաֆայել Լեաուն:
Ալեգրիի թիմը 39 միավորով 2-րդն է, առաջատար «Ինտերից» հետ է արդեն 3 միավորով: «Ջենոան» 16 միավորով 17-րդն է: