Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար Կիևը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել

Ռուսական զինուժը անցած գիշեր հարվածել է Կիևին ու Լվովին, կան զոհեր ու վիրավորներ։ Լրատվամիջոցները գրում են, որ Կիևում անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Զոհվել է մոտ չորս մարդ։ Ռուսական ուժերը «Օրեշնիկ» հրթիռներով հարվածել են գազի հանքավայրին։ Լվովի որոշ շրջաններում վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը խափանվել է։ … Read more

«Հանրությանը պառակտողը ձեռքերով սարքած սիրտիկներով ասում է, թե սիրում է բոլորին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է պառակտել Հայ առաքելական եկեղեցին, աշխարհասփյուռ հոգևոր կառույցը կոչում է Հայաստանյաց Սուրբ եկեղեցի, այսինքն՝ փորձում է այն դարձնել հայաստանյան կառույց։ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն կիրակի կմասնակցի Հայաստանի տարբեր բնակավայրերի եկեղեցիներում մատուցվող պատարագների, եթե տեղի բնակիչները եկեղեցու քահանայի հետ պայմանավորվեն, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

09.01.2026 | 17:23 Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց Հայրապետին … Read more

Հալեպում իրավիճակն այժմ խաղաղ է, բայց ռազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով … Read more

Հայտարարում եմ անժամկետ հացադուլ. Նարեկ Սամսոնյան

Երեւան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր որոշեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս երեք ամսով: Դատարանի որոշման հրապարակումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է  սկսում այս խայտառակության շարունակականության դեմ: – Ուրեմն ոչ մեկ չասի՝ «չէ»: Թող «չէ» ասեն նրանք, որոնք կզում … Read more

32-ամյա վարորդին փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենայով տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին

Իրազեկումների և վարչարարության արդյունքում վարորդները դրսևորել են պատասխանատու վարքագիծ. ՆԳՆ ծառայությունների ուժեղացված հսկողության արդյունքները

Հայաստան-Իրան ռազմավարական գործակցության փաստաթղթի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են. Իրանի ԱԳ փոխնախարար

Հայաստան-Իրան ռազմավարական գործակցության փաստաթղթի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են: «Լուրերի» հետ հարցազրույցում նշել է Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթե Ռավանչին: Նա ընդգծել է՝ հույս ունեն, որ փաստաթուղթը կստորագրվի Հայաստանի վարչապետի՝ Թեհրան հաջորդ այցի ընթացքում: Ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ ասել է՝ Իրանը մշտապես կողմ է եղել: «Մենք մշտապես կողմնակից … Read more

Մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց․ ՀԷՑ

Մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց․ ՀԷՑ Աջակցիր «Ա1+»-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց.   Ավելի քան 45%-ով կնվազի 0,4 կՎ և 6(10)կՎ լարումների համար հզորության ավելացման վճարման չափը.   Ինչպես … Read more

Համայնքային ոստիկանները կաշառք ստանալու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա մի երիտասարդ։ Նա դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր կաշառք ստանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։