Վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է … Read more

Հացադուլ եմ հայտարարում. Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկի և Վազգենի կալանքը

The post Հացադուլ եմ հայտարարում. Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկի և Վազգենի կալանքը appeared first on Tribune.am.

Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է՝ չնայած հացահատիկային մշակաբույսերի գնանշումների աճին 

Համաշխարհային պարենային ապրանքների գների ցուցանիշը 2025 թվականին միջինում 4.3 տոկոսով բարձր է եղել՝ համեմատած 2024 թվականի հետ Հռոմ – Համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսին նվազել է՝ համեմատած նախորդ ամսվա հետ, քանի որ կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի գների անկումը գերազանցել է հացահատիկային մշակաբույսերի և շաքարի գնանշումների աճին, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի … Read more

Գարեգին Բ–ի գահակալության տարիներին կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ – Նորություններ 09.01.2026

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, … Read more

Քրեական և համայնքային ոստիկանները բացահայտել են Ազատանում կատարված բնակարանային գողությունը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով պատուհանի ճաղավանդակը՝ Ազատան գյուղի մի տնից գողություն էին կատարել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:   «Քրեական ոստիկանության Շիրակի մարզի և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի … Read more

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի … Read more

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Բարսելոնան»

«Ռեալը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ: Ալոնսոյի թիմը կիսաեզրափակչում մադրիդյան դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»: «Ռեալից» գոլ են խփել Ֆեդերիկո Վալվերդեն և Ռոդրիգոն: «Ռեալը» հունվարի 11-ին տիտղոսը կվիճարկի Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը հունվարի 7-ին կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին»:

Իսրայելը կրկին հարվածում է Լիբանանի տարածքին

Իսրայելի օդուժը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանի մի շարք շրջաններին։ Իսրայելական բանակի պնդմամբ՝ հարվածների թիրախում են իրանամետ «Հեզբոլա» շարժման ռազմական օբյեկտները։ Ինչպես Reuters-ին փոխանցել են Իսրայելի կառավարության ներկայացուցիչները, ռազմական գործողություների նոր փուլը մեկնարկել է այն պատճառով, որ Լիբանանը չի կատարում «Հեզբոլա»-ի զինաթափման վերաբերյալ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լիբանանի բանակը պնդում է, որ արդեն իսկ … Read more

Ռուսաստանը դաժան է պատասխանել Պուտինի նստավայրի վրա հարձակմանը. «Օրեշնիկը»՝ գործողության մեջ

Ուկրաինական ճակատը նոր, արյունալի փուլ է մտնում: Մոսկվան «Օրեշնիկով» է պատասխանել Պուտինի նստավայրի գրոհին: Դեկտեմբերի 29-ին էր Մոսկվան հայտնում այդ գրոհի մասին, իսկ Կիևը հերքում էր մեղադրանքը: Այսօր Ուկրաինայում մեկ տասնյակից ավելի քաղաքացիական զոհեր կան՝ ըստ այդ երկրի լրատվամիջոցների: Զելենսկին էլ հայտնել է, թե Կիևում Կատարի դեսպանատունն է վնասվել հարվածներից