Երեւան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր որոշեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս երեք ամսով: Դատարանի որոշման հրապարակումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում այս խայտառակության շարունակականության դեմ:
– Ուրեմն ոչ մեկ չասի՝ «չէ»: Թող «չէ» ասեն նրանք, որոնք կզում են, երբ մի թեթեւ վախ է լինում իրենց բռնելու,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը: