«Բանկերի անունից սոցցանցերում տարածվող «խաղարկությունների» գովազդները խաբեություն են»․ Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը թելեգրամյան էջում զգուշացրել է․ «Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։ Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական … Read more

Չեխիայի նախագահ. Ուկրաինան պետք է «ցավոտ զիջումների» գնա խաղաղության համար

Ուկրաինան պետք է պատրաստ լինի համաձայնել մի շարք «ցավոտ զիջումների» Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում, եթե ցանկանում է խաղաղության հասնել։ Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը Կիևում Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան շատ բան է արել առաջարկվող լուծումը ընդունելի դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ … Read more

Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից` չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում. ՀԿ-ներ

Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։ … Read more

Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ «Ազատություն»

16 Հունվար, 2026 19:04 Հասարակություն Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ ու ամենաթանկ հատվածներից մեկի՝ Կասկադի վերնամասի վերակառուցման ներդրումային ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել, բացի այդ տարբեր տարիներ դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով։ … Read more

ԲԿ փոխտնօրենը զինծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացել. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը:    «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը … Read more

Թրամփը մերօրյա Շեյխանն է, անհայտ է միայն, թե ով է լինելու Մաուգլին, և կամ, ընդհանրապես, լինելո՞ւ է…

Արդեն իսկ պարզ է, որ միջազգային իրավունքի վրա թքած ու դրան հետևելուց հրապարակայնորեն հրաժարված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը համապատասխանում է Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլի. Ջունգլիի գիրքը» աշխարհահռչակ ստեղծագործությունից հայտնի «Շեյխան» անունով վագրի կերպարին, որը ջունգլիներում հաստատել էր իր օրենքը՝ ջունգլիների օրենքը, ուժի օրենքը և ուժի իրավունքը: Անհայտ է միայն, թե ով է լինելու մերօրյա Շեյխանին … Read more

Վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը․ հայտարարություն

Վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը․ հայտարարություն Աջակցիր «Ա1+»-ին Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով ՝ … Read more