Պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից` չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում. ՀԿ-ներ

Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։ … Read more

Լրագրողը նախազգուշացվել է, որ դեկտեմբերի 3-ին՝ սահմանված վայրից դուրս հարց է տվել Հայկ Կոնջորյանին և նյութ հրապարակել։ Երկու օր անց՝ նույն պատգամավորի գրության հիման վրա, նա զրկվել է հավատարմագրումից. «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ ԱԺ ՔՊ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել, ArmLur.am-ի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել՝ «Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ պատգամավորների մասնակցությունը նիստերին»։ Կոնջորյանը ժպիտով լրագրողին «լավ օր» է մաղթել և հեռացել՝ առանց որևէ մեկնաբանություն տալու։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված … Read more