Միքայել Սրբազանի առողջական վիճակը բավարար է, բայց բուժումը դեռ պետք է շարունակվի․ ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետվիրահատական բուժում է անցնում, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում: 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից: «Սրբազանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական բուժում է անցնում։ Դեռ տեղեկություն չկա, թե որքան ժամանակ կմնա ԲԿ-ում, սակայն հստակ … Read more

Առատ ձյունը և մերկասառույցը ուղևորությունների մասսայական խափանումներ են առաջացրել ողջ Եվրոպայում

Առատ ձյունը և մերկասառույցը ուղևորությունների մասսայական խափանումներ են առաջացրել ողջ Եվրոպայում։ Ինչպես հայտնում է BBC News-ը, մայրցամաքում եղանակային պայմանների հետ կապված միջադեպերի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Իշխանությունների տվյալներով՝ ճանապարհների անբարենպաստ պայմանների պատճառով Ֆրանսիայի երկու տարբեր շրջաններում զոհվել է հինգ մարդ, իսկ մեկ կին մահացել է Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում, որտեղ տեղացած ձյան շերտի հաստությունը հասել … Read more

Հալեպում գիշերը լարված է անցել, մարդիկ չեն քնել. զոհեր կան. հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան. Նաիրի Կարապետյան

Երեկ գիշեր Հալեպում վատ էր վիճակը. երեկ կեսօրին սկսվեցին բախումները, հետո մի փոքր դադարեց, ժողովուրդն ավելի հանգիստ էր, իսկ դրանից հետո վիճակն էլ ավելի վատացավ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գանձասար թերթի թղթակից Նաիրի Կարապետյանը։ «Գիշերը մարդիկ արթուն են անցկացրել։ Առավոտյան վիճակը նույնն է, նոր տեղեկություններ չկան։ Այո, Հալեպում զոհեր կան, … Read more

«Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով»․ Ժորա Սարգսյան

«Այս տարվա հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային եղանակով, որը հնարավորություն կտա և՛ աշխատողների, և՛ գործատուների համար մի շարք խնդիրներ լուծել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ «Բազմիցս խնդիրներ են արձանագրվել, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը. այս համակարգի ներդրմամբ գործատուներն ու աշխատողներն այսուհետ … Read more

Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (04.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: … Read more

Ոչ սթափ վարորդը պարեկներին ներկայացրել է փրկարար ծառայողի և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ

Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական, հայտնել, որ հանդիսանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից և ներկայացրել է կեղծ ծառայողական վկայական, հաղորդում է Shamshyan.com–ը։ … Read more

Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը

07.01.2026 | 12:10 Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում «Ուխտերթի» ավարտին արված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հատել է այն սահմանագիծը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ գծված է աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև։ «Եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են» ձևակերպումը ոչ թե հուզական կամ խորհրդանշական արտահայտություն է, այլ հստակ քաղաքական բովանդակություն ունեցող հայտարարություն, որը կասկածի տակ է … Read more

Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ խաղաղության համար․ Մերց

Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ խաղաղ կարգավորման շրջանակներում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։Երեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ «կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում, որտեղ քննարկվեցին Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ բազմազգ ուժերի ձևավորումը։ Մասնակցում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ «Անկախ նրանից, թե մենք … Read more

Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, չի բացառվում նաև ռազմակшն միջամտությունը

Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ Գրենլանդիայի ձեռքբերումը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առաջնահերթություն է, և այն կենսական նշանակություն ունի Արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեվիթը՝ CNN-ի փոխանցմամբ։ «Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը … Read more

Հալեպում բախումներ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև․ զոհվել է առնվազն 9 մարդ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երեքշաբթի օրը սրվել է անվտանգային իրավիճակը՝ Սիրիայի կառավարության ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով։ France 24-ի հաղորդմամբ՝ բախումները դարձել են վերջին ամիսների ընթացքում ամենախոշորն ու ամենածանրը՝ հանգեցնելով առնվազն ինը մարդու մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բախումներն ուղեկցվել են բնակելի թաղամասերի … Read more