ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետվիրահատական բուժում է անցնում, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում: 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից:
«Սրբազանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական բուժում է անցնում։ Դեռ տեղեկություն չկա, թե որքան ժամանակ կմնա ԲԿ-ում, սակայն հստակ է, որ բուժումը դեռ պետք է շարունակվի», – մանրամասնեցին ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։ 2025թ-ի դեկտեմբերի 26-ին Սրբազանը վիրահատվեց «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Հասմիկ Կիրակոսյան
–00—ՅՄ