Միքայել սրբազանը գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ. փաստաբանական թիմ

Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացել են, որ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ: Առողջական վիճակից ելնելով Միքայել սրբազանը ներկա պահին չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին։

​​​​​​​Վաղարշապատում նույնիսկ գծանշումներն են ֆիկտիվ․ սա անփութություն չէ, սա բյուջեի մսխում է․ Հարություն Խաչիկյան

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Վաղարշապատում նույնիսկ գծանշումներն են ֆիկտիվ: Փողը հատկացվել է փողոցների գծանշման համար, սակայն 2 ամիս անց գծերը ջնջվել են, փողը՝ ոչ։ Սա անփութություն չէ, սա բյուջեի մսխում է»։

Ucom-ը զանգերի կենտրոնում ներդրել է Hecttor AI գործիքը

Ucom-ը հայտարարել է զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին:  Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող եւ հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի եւ արդյունավետ՝ երկու կողմերի համար։ «Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից է, … Read more

ՀՅԴ-ն 2026 թ․ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրեց. Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության  լրջագույն սպառնալիքների առջեւ։ Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ … Read more

Արաղչին հաստատել է, որ կապի մեջ է Ուիթքոֆի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկա իրադրության շուրջ երկխոսություն է վարում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իմ և Ուիթքոֆի միջև քննարկումը շարունակվել է բողոքի ցույցերից առաջ ու հետո և շարունակվում է մինչ օրս», – ասել է … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով. կան փակ ավտոճանապարհներ

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ Հայտնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 13-ի կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ․ 13-ի ցերեկը նախալեռնային … Read more

Ձյուն է տեղալու․ ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հայաստանում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ձյուն է տեղալու, ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտարարություն է տարածել հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային … Read more

Մեզ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը պետք չէ. Իշխան Սաղաթելյան

Մենք աջակցության համար չենք դիմել և չենք դիմելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ռուս հեռուստահաղորդավար և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի վերջին աղմկահարույց հայտարարությունները, որոնցում նա թույլ էր տվել Հայաստանի տարածքում «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելու հնարավորությունը՝ հետագայում իշխանությունը … Read more

ՈւՂԻՂ․Աժ ընտրություններ և մասնակցության ձևաչափ. ՀՅԴ-ի մամուլի ասուլիսը

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, որը քննել է սպասվող խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը։ Այժմ տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ Ժողովի ընդունած հայտարարությունը և որոշումները ներկայացնելու համար։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ՀՅԴ-ն որոշեց մասնակցել 2026-ի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան․ ՈՒՂԻՂ

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունվարի 13-ին հրապարակեց ՀՅԴ ԳՄ արտահերթ ժողովի որոշումը 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին։ «ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց՝ մասնակցել ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին, լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել նախընտրական ակտիվ բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևոր հարցերում»,- նշեց … Read more